Posts

Showing posts from March, 2013

Hermes-ը ներկայացրել է սպիտակ ոսկուց պատրաստված գրպանի ժամացույց

Image
Hermes նորաձևության տունը թողարկել է հերթական շքեղ ժամացույցների Arceau հավաքածուն: Այդ շարքի վերջին մոդելն է Arceau Pocket Volutes-ը, որի կորպուսը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց՝ 48 մմ տրամագծով: Ժամացույցները կարող են աշխատել 30 մ խորության վրա:  

Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը աճուրդի կդրվի

Image
Լոս Անջելեսում աճուրդի կդրվի անգլիացի թագավոր Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը: Աճուրդը տեղի կունենա ապրիլի սկզբին: Այս մասին հաղորդում է աճուրդի կազմակերպիչ D. Sanders Auctions աճուրդի տան կայքը: Լոտն արժե 75-125 հազար դոլար:

Գիտնականները ցանկանում են վերստեղծել վաղուց անհետացած 24 կենդանու

Image
Ամերիկացի գիտնականները National Geographic-ի աջակցությամբ հանդիպում են կազմակերպել Վաշինգտոնում՝ քննարկելու վաղուց վերացած 24 կենդանատեսակի վերստեղծելու հարցը, հայտնում է Daily Mail-ը։

Nokia հեռախոսները կլիցքավորվեն հեռուստացույցներից և ռադիոյից

Image
Nokia-ի ինժեներները ներկա պահին աշխատում են նորարար մի մշակման վրա, որն ապագայում հեռախոսներին և սմարթֆոններին հնարավորություն կընձեռի աշխատել առանց լիցքավորման: Սարքերի անլար լիցքավորման նոր համակարգը հնարավորություն է տալիս նրանց ինքնուրույն կերպով լիցքավորվել` օգտագործելով այլ տեխնիկաների` հեռուստացույցների, ռադիոյի, բջջային հեռախոսների ռադիոալիքները:

2012-ին աշխարհում կինոթատրոնների եկամուտը կազմել է շուրջ 35 մլրդ դոլար

Image
2012-ին աշխարհում կինոթատրոնների եկամուտը կազմել է շուրջ 35 մլրդ դոլար: Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան (Motion Picture Association of America - MPAA) հրապարակել է ամենամյա հաշվետվություն, որով ամփոփոել է 2012-ի կինոարդյունքները: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Աշխարհում կինոթատրոնների ընդհանուր եկամուտն անցած տարի կազմել է 34.7 մլրդ դոլար՝ 2011-ի ցուցանիշից 6 տոկոսով ավելի (23.9 մլրդ դոլար): Ամենամեծ շուկան շարունակում է մնալ Հյուսիսային Ամերիկան: 2012-ին տոմսերի վաճառքը ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններին բերել է 10.8 մլրդ դոլար:

iPhone 5S-ը կունենա նորացված պրոցեսոր ու տեսախցիկ

Image
CNET պորտալը, հղում կատարելով DigiTimes-ին, հայտնում է, որ սմարթֆոն iPhone 5S-ը, որի թողարկումը նախատեսված է մոտ ապագայում, կստանա նորացված պրոցեսոր ու առավել որակյալ տեսախցիկ:   Հղում կատարելով բջջային սարքերի դետալների մատակարարների շրջանում իր աղբյուրներին՝ DigiTimes-ը նշել է, որ iPhone 5S-ը կլինի միայն իր նախորդի՝ iPhone 5-ի «թեթև կատարելագործված» տարբերակը:  

Apple-ը 3-րդ եռամսյակում կթողարկի iPad mini-ի նոր տարբերակը

Image
Apple ընկերությունը ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում կսկսի երկրորդ սերնդի կոմպակտ պլանշետային՝ բարձր թողունակության էկրանով iPad mini-ի վաճառքը։ Այս մասին հայտնում է AppleInsider կայքը՝ հղում կատարելով ճապոնական CNYes պարբերականին:   Պարբերականի տվյալներով՝ iPad mini-ի նոր տարբերակը հագեցած կլինի 2048/1536 թողունակությամբ դիսփլեյով:

Google-ը մշակում է «նոթատետր» ծրագիր

Image
Google ընկերությունը մշակում է վեբ-հավելված տեքստային նշումների համար՝ գրում է Android Police բլոգը: Ծառայությունը կստանա Google Keep անվանումը: Keep-ի թողարկման մասին հայտնի է դարձել մարտի 17-ին, սակայն Google-ը հենց նույն օրը ծառայությունը դարձրել է «օֆլայն»: Այժմ Keep-ի հասցեով բացվում է էջ՝ «սխալ 404» հաղորդագրությամբ: Դատելով հղումից՝ նշումների ծառայությունը կառնա Google Drive «ամպային» ֆայլապահեստարանի մաս:

Մարտի 9-ին Երկրի հարևանությամբ երկու աստղակերպ կանցնի

Image
Աստղագետները բացահայտել են նոր աստղակերպ, որը ստացել է 2013 EC20 ինդեքսը: Այն վաղը վաղ առավոտյան կթռչի Երկրից 130 հազար կիլոմետր հեռավորության վրա: Նույն օրը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մեր մոլորակի հարևանությամբ կանցնի 100-մետրանոց 2013 ET օբյեկտը՝ հայտնում է RIA Novosti-ն:  Համաձայն NASA-ի կայքում հրապարակված տվյալների՝ 2013 EC20 աստղակերպը մարտի 7-ին հայտնաբերվել է աստղակերպերի որոնման «Կատալինա» նախագծի կողմից:  Գիտնականների գնահատականներով՝ երկնային մարմնի չափը կազմում է 3-12 մետր:  Մարտի 9-ին, Երևանի ժամանակով ժ. 06.41-ին, այն կանցնի Երկրի կողքով՝ 135 հազար կմ հեռավորության վրա (հաշված մոլորակի կենտրոնից): Ավելի ուշ՝ նույն օրը, Երկրից ոչ հեռու, կթռչի ավելի մեծ օբյեկտ՝ 2013 ET 45-140 մետրանոց աստղակերպը: Երևանի ժամանակով ժ. 16.09-ին այն կանցնի մեր մոլորակից 972 հազար կմ հեռավորության վրա ՝ հաշված մոլորակի կենտրոնից:

Աշխարհի վերջը մարտի 13-ին

Image
Տեխասցի գիտնականները պարզել են, որ մայաների օրացույցը համապատասխանում է իրականությանը, պարզապես այն հաշվարկները, որ աշխարհի վերջը պետք է լիներ դեկտեմբերի 21-ին սխալ են : Գիտնականները պնդում են, որ ոչ թե սխալվել են մայանները,այլ այն մարդիկ, ովքեր ճիշտ չեն մեկնաբանել մայանների օրացույցը: Հիմա տեխասցի գիտնականները առաջարկում են իրենց մեկնաբանությունը: Ըստ այս գիտնականների` աշխարհի իրական վերջը տեղի կունենա մարտի 13-ին: Իրենց աշխատանքում գիտնականները պնդում են, որ մայանները 13 թիվը համարում էին անիծված և 2013 թվականի մարտի 13-ին տեղի կունենա աշխարհի վերջը:Նրանք նշում են, որ դեկտեմբեր ամսի մասին խոսք անգամ չի եղել այդ գուշակությունում:

Թողարկվել են Haute couture սմարթֆոններ՝ Մարտի 8-ի առթիվ

Image
Իլյա Ջակոմետի ոսկերչական Perla Penna տունը ներկայացրել է Caviar Amore սմարթֆոնների հավաքածուն: Յուրաքանչյուր սարք ձեռքով է պատրաստվում, թողարկվում սահմանափակ թվով և համապատասխան սերտիֆիկատով:  Նոր հավաքածուն նվիրված է մարտի 8-ին և նախատեսված է բացառապես կանաց համար: Այն բաղկացած է չորս մոդելներից՝ AmoreRosa, AmoreScarlatto, AmoreMirtillo, AmoreAngelo:

Apple-ը նոր iPad-ը կարող է թողարկել ապրիլին, իսկ iPhone 5S-ը` օգոստոսին

Image
Apple ընկերությունը կարող է արագացնել իր հայտնի սարքերի գծի նորացման գործընթացը` iPad-ի նոր մոդելը թողարկելով ապրիլին, իսկ iPhone մոդեռնիզացված սմարթֆոն 5S-ը` օգոստոսին: Այս մասին հաղորդում է iMore կայքը` վկայակոչելով արտադրողի ծրագրերի հետ ծանոթ աղբյուրներին: Դա կարող է կապված լինել նոր սարքերից մեկի շնորհանդեսի հետ, որը, ոչ պաշտոնական տվյալներով, մշակում է ընկերությունը: Մասնավորապես, փորձագետները սպասում են Apple ապրանքանիշի հեռուստացույցի և կոմպյուտերացված ժամերի հայտնվելուն:

Chrome դիտարկչում կհայտնվի տվյալների խտացման գործառույթ

Image
Google ընկերությունը Chrome դիտարկչում կներկառուցի տվյալների խտացման գործառույթ Android օպերացիոն համակարգի համար: Այս մասին Google+ սոցիալական կայքում հայտարարել է մշակող Ֆրանսուա Բոֆորը: Գործառույթի գոյության մասին նա իմացել է ՝ ուսումնասիրելով Chromium դիտարկչի ծածկագիրը: 

Galaxy S4-ը խոստանում է ամենաարդյունավետ սմարթֆոնը դառնալ

Image
Մարտի 14-ին հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի նոր Galaxy S4 սմարթֆոն-ֆլագմանը: Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Նյու Յորքում:  Անցած հանգստյան օրերին նոր ապարատի մի շարք հատկությունների ցուցադրումից պարզ է դարձել, որ Galaxy S4-ը ներկա պահին կդառնա ամենաարդյունավետ ապարատը: Այն հագեցած է Exynos Octa 5410 ութ միջուկային պրոցեսորով, որը ունի 1,8 գեգահերց հաճախականություն, երկու գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և գրաֆիկանան PowerVr SGX 544MP պրոցեսորով:  Դրանից բացի՝ սարքավորումը երկու տեսախցիկ կունենա՝ հիմնական 13 մեգապիքսելանոց և դիմային՝ 2,1 մեգապիքսելանոց: Տեղեկատվության համաձայն՝ Galaxy S4-ը «գլոբալ» սմարթֆոն կդառնա, այսինքն՝ չեն լինի առանձին տարբերակներ Եվրոպայի և ԱՄՆ-ի համար, քանի որ այն կաշխատի երկրորդ, երրորդ և չորրորդ սերունդների ցանցերի համար:  Նորույթի հիշողության ծավալը կկազմի 32 և 64 գիգաբայթ