Google-ը մշակում է «նոթատետր» ծրագիր



Google ընկերությունը մշակում է վեբ-հավելված տեքստային նշումների համար՝ գրում է Android Police բլոգը: Ծառայությունը կստանա Google Keep անվանումը:

Keep-ի թողարկման մասին հայտնի է դարձել մարտի 17-ին, սակայն Google-ը հենց նույն օրը ծառայությունը դարձրել է «օֆլայն»: Այժմ Keep-ի հասցեով բացվում է էջ՝ «սխալ 404» հաղորդագրությամբ: Դատելով հղումից՝ նշումների ծառայությունը կառնա Google Drive «ամպային» ֆայլապահեստարանի մաս:

Նրանք, ովքեր հասցրել են աշխատել Keep-ով, նշում են, որ հավելվածը թույլ է տալիս ստեղծել տեքստային նշումներ: Ոչ ակտուալ գրառումները կարելի է ուղարկել արխիվ: Գրառումներին թույլատրվում է կցել պատկերներ:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ