Posts

Showing posts from July, 2012

Ֆրանսիացի հնագետները Եգիպտոսում 5000 տարեկան նավակ են հայտնաբերել

Image
Ֆրանսիայի հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են հնագույն փայտե մի նավակ, որը 5000 տարեկան է: Այս մասին հայտարարել է հնագիտության հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմը:  Գիտնականները ենթադրում են, որ նավակը ստեղծվել է փարավոն Դենայի օրոք: Ամենայն հավանականությամբ, այն նախատեսված է եղել փարավոնի հուղարկավորության արարողության համար: Հին եգիպտացիները հավատացել են, որ հանդերձյալ աշխարհում իրենք նավակներով են տեղաշարժվելու: Նախարարի խոսքերով` փայտը լավ որակի է: Գիտնականները հայտնաբերել են կես մետր լայնությամբ 11 տախտակներ: Ինչպես նախատեսվում է` լրացուցիչ աշխատանքներից հետո նավակը կցուցադրվի եգիպտական թանգարաններից մեկում:

Այս կիրակի Երկրի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար

Image
Ըստ աստղագետների կանխատեսման , այս կիրակի ` հուլիսի 22- ին , Երկիր մոլորակի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար , գրում է Daily Mail- ը : Սակայն մասնագետները նշում են , որ անհանգստանալու պատճառ չկա , քանի որ անցման պահին այն կգտնվի Երկրից 14 անգամ ավելի հեռու , քան դրա արբանյակ լուսինը : « Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները միանգամայն փոխել են իրենց տեսակետները երկնային գոյացությունների վերաբերյալ : Երկիր մոլորակի վրա կղզիացած ապրելու և դրանց « սարսափելի » որակումներ տալու փոխարեն մարդն այժմ զգում է , որ գիսաստղերի և երկնաքերերի բախումների արդյունքում փոխվում է մեր կենսոլորտի էվոլուցիան :  Մի խոսքով դրանք բավական անհրաժեշտ գոյացություններ են , սակայն չպետք է մոռանալ , որ դրանք իրենց մեջ նաև վտանգ են պարունակում »,- նշել է աստղագետ Բոբ Բերմանը : Երկնաքարի անցմանը հնարավոր կլինի հետևել www.slooh.com կայքի միջոցով :

Նամիբիայում ստորերկրյա ծով է հայտնաբերվել

Image
Երկրաբանները Աֆրիկայի հարավում ` Նամիբիայում , ստորերկրյա ծով են հայտնաբերել , ինչը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մայրացամաքի ամենաչոր շրջաններից մեկի հետագա զարգացմանը , գրում է « Բի Բի Սի »- ին : Ըստ նախնական գնահատականների ` նոր բացահայտված ծովը կարող է գալիք 400 տարիների ընթացքում ջրով ապահովել երկրի հյուսիսը : Նամիբիայում բացի Ատլանտյան ափից չկան այլ խոշոր ջրային ավազաններ , գետերը ևս շատ քիչ են , դրանց մեծամասնությունը չորանում է : Ուստի անբարենպաստ պայմանների պատճառով հողագործությունն այս հատվածում զարգացած չէ : Այժմ գիտնակնները ենթադրում են , որ ջրի նոր աղբյուրը կարող է լիովին վերափոխել հողագործության ոլորտը երկրում : Նրանք նաև կարծիք են հայտնել , որ ջուրը էկոլոգիապես մաքուր է , քանի որ դրան ձեռք չեն տվել շուրջ 10 հազար տարի :

«Անմահություն» միլիարդատերերին. նրանց ուղեղը ռոբոտի մեջ կտեղափոխվի՞

Image
Ռուս գործարար Վլադիմիր Իցկովն « Ավատար » անվանումով մի ծրագիր է սկսել , որն « անմահություն » է խոստանում միլիարդատերերին ` նրանց ուղեղը ռոբոտային մարմնի մեջ տեղափոխելով , գրում է Daily Mail- ը : Գործարարը պնդում է , որ ինքն անձամբ է վերահսկելու ողջ գործընթացը ` համապատասխան գումար ստանալու դեպքում , որ չափը չի հարպարակվում :  Իցկովը ծրագրի շրջանակներում արդեն վարձել է 30 գիտնականի , որոնց կանխատեսման համաձայն ` նման « անմահությունը » իրականություն կդառնա արդեն 10 տարի անց : « Դուք եզակի հնարավորություն ունեք ֆինանսավորելու ձեր կյանքի տևողության երկարացումը մինչև անմահություն : Մեր քաղաքակրթությունն ավելի քան երբեևէ շատ մոտ է նման տեխնոլոգինաերի ստեղծմանը , և սրանք գիտաֆանտաստիկ մտքեր չեն »,- ասվում է Իցկովի նամակում , որն ուղարկվել է Forbes- ի ցանկում տեղ գտած բոլոր միլիադրատերերին : Տարբեր երկրներից հրավիրված 30 առաջատար մասնագետները կաշխատեն այս նպատակով Սան Ֆրանցիսկոյում

Ուսումնասիրվել են YouTube-ում ամենադիտված լրատվական տեսանյութերը

Image
Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին , Ռուսաստանի ընտրությունները և Մերձավոր Արևելքի անկարգությունները ամենադիտվածն են եղել աշխարհի խոշորագույն տեսահոսթինգում ` YouTube- ում 2011 թ . հունվարից 2012 թ . մարտ ընկած ժամանակահատվածում , ասվում է Pew Research Center- ի այսօր հրապարակած հետազոտության մեջ , որը ներկայացնում է « ՌԻԱ նովոստի » գործակալությունը : Pew Research Center- ը նշված ժամանակաշրջանում հետազոտել է 260 տարբեր լրատվական տեսանյութեր , ընտրելով շաբաթվա հինգ ամենադիտված տեսանյութերը : Հետազոտվել են տեսանյութի բնույթը , դրա թեման , ում կաղմից է այն ստեղծվել , և ով է այն հրապարակել : Ըստ ուսումնասիրությունում հրապարակած վիճակագրության , Ճապոնիայի ցունամիի վերաբերյալ տեսանյութերից 20 ամենադիտվածները մոտ 96 մլն YouTube օգտատեր է դիտել : Հետազոտության հեղինակները նշում են , որ YouTube- ից օգտվողները ոչ միայն ակտիվորեն շրջանառում են լրատվական գործակալությունների տեսանյութերը , այլ նաև

ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյակը

Image
Այսօր ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյակը: 1902 թվականին` այս օրը, սենյակում ջերմաստիճանի պահպանման համակարգը առաջին անգամ գործածվել է Բրուկլինի Sackett-Wilhelms Lithographing and Publishing Company հրատարակչատանը:  20-րդ դարի տեխնիկական հրաշքի գյուտարարը Ուիլիս Հևիլենդ Քերիերն է, որն այդ ժամանակ 25 տարեկան էր: Նա իր ստեղծած սարքն անվանել է «օդի մշակման ապարատ»: Արխիվային փաստաթղթերում նշվում է, որ օդորակիչը ստեղծվել է ոչ թե մարդկանց հարմարավետության, այլ տպագրության համար, որին խանգարում էր խոնավությունը: Օդորակիչներն ավելի ուշ լայնորեն կիրառվեցին ամերիկյան հարավային նահանգների տեքստիլ արդյունաբերությունում: Դրանք կարգավորում էին օդի խոնավության մակարդակն ու բարելավում գործվածքների արտադրությունը: Օդորակիչներն այնուհետև սկսեցին օգտագործվել այնպիսի գործարաններում, որտեղ միաժամանակ մի քանի հոսքագծեր ու ապարատներ էին աշխատում` այդպիսով այդ արտադրամասերը դարձնելով ոչ հրդեհավտանգ: Քերիերի կոնստրուկցիայով առաջին տնային օդորակիչը գործածվել է 1914 թվականին` Մինեապոլսում: 1915 թվականի

Բալթյան «ՉԹՕ»-ն կարող է նացիստների գաղտնի զենք լինել

Image
Շվեդացի գիտնականները , որոնք ուսումնասիրում են Բալթիկ ծովի հատակին իրենց կողմից   հայտնաբերված չբացահայտված հսկայական օբյեկտը , մինչ այժմ չեն կարողանում հասկանալ , թե ինչ է գտնվում « սկավառակի » զանգվածեղ իրանի տակ : Հետազոտողները վարկած են առաջարկել , ըստ որի դա կարող է լինել ֆաշիստական Գերմանիայից մնացած գաղտնի զենք , հաղորդում է vesti.ru- ն :   Շվեդ գիտնականների վերջին վարկածի համաձայն՝ Բալթիկ ծովի հատակին կայանած « տիեզերանավը », կարող է լինել նացիստական Գերմանիայի գաղտնի զենքերից , որը նախատեսված էր թշնամական նավերի և սուզանավերի ոչնչացման համար : Հետազոտողների կարծիքով , նման վարկածի անուղղակի ապացույց է հանդիսանում այն փաստը , որ ցանկացած տեխնիկա - սարքավորում օբյեկտին մոտեցվելով 200 մ հեռավորությունից խափանվում է : Այս ընթացքում դժվարությամբ գիտնականները կարողացել են « ափսեի » ճշգրիտ չափերը պարզել : Բետոնից և բողպատից « ՉԹՕ »- ի ( Չբացահայտված թռչող օբյեկտ ) երկարությունը 60 մ

Կատալոնական դպրոցներում թղթե գրքերը կփոխեն iPad-ով

Image
Կատալոնիայի դպրոցներում մտադիր են սովորական դասագրքերի փոխարեն iPad- ներ օգտագործել : Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն Apple ընկերության պլանշետներով , քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում : Ընդ որում , շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար եւ հարմարավետ են համարում : Այդուհանդերձ , դպրոցականների մոտ կշարունակեն մնալ ընթերցանության համար նախատեսված գրքերն ու տետրերը , նշում է La Vanguardia- ն : Բացառապես պլանշետներով ուսման մեթոդի անցնող դպրոցներում անհրաժեշտություն է ծագել փոխել ուսումնական պլանը եւ մշակել նոր ուսումնական ծրագրեր : « Մեր նպատակը չէ iPad- ի օգտագործումը , որովհետեւ դա iPad է : Մենք ցանկանում են օգտվել ռեսուրսներից , որը iPad- ն առաջարկում է եւ դրանով բարելավել դասագրքերի արդյունքները »,- նշել է դպրոցների մեկի տնօրենը :

Yandex-ի փոստը թարգմանվել է հայերեն

Image
Yandex էլեկտրոնային փոստ արդեն հասանելի է նաև հայերենով : Ընկերությունը հայտարարել է , որ էլեկտրոնային փոստը հարստացվել է 5 լեզուներով : Գործարկվել en փոստի հայերեն , բելոռուսերեն , հայերեն և վրացերեն և ռումիներեն տարբերակները : Ներկայում Yandex- ի էլեկտրոնային փոստը աշխատում է 11 լեզվով : Բացի նոր ավելացված լեզուներից , կայքն աշխատում է անգլերեն , թուրքերեն , ուկրաիներեն , թաթարերեն , ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով :

Հանրահայտ Hollywood գրությունը 89 տարեկան է

Image
Ուղիղ 89 տարի առաջ՝ 1923թ. հուլիսի 13*-ին Մաունթ Լի լեռան վրա հայտնվեց է Hollywood գրառումը:  Սկզբնապես այն գրված է եղել Hollywoodland և ոչ մի կապ չի ունեցել կինոյի հետ: Ընդ որում՝ այն իրենից ներկայացնում էր նոր բնակելի թաղամասի գովազդ, սակայն շատ շուտով այն սկսեց գրավել զբոսաշրջիկներին:  Hollywoodland բառը գիշերը լուսավորվում էր էլեկտրական լույսերով, ցերեկը նրա լույսերը երևում էին 40 կմ հեռավորության վրա: Ենթադրվում էր, որ Hollywoodland-ը կգովազդվի մեկուկես տարի, սակայն գրությունն այդպես էլ մնաց նույն տեղում:  1949թ. գրությունը վերանորոգվեց և հանվեցին վերջին 4 տառերը: Այդ ժամանակ արդեն Hollywood-ն զուգորդվում էր Լոս Անջելեսի և կինոյի հետ:  1973թ. գրությունը հռչակվեց որպես պատմական հուշարձան:  1978թ. Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների բարեգործական հիմնադրամի ջանքերով գրությունը կապիտալ վերանորոգվեց:  Այսօրվա դրությամբ գրությունը բաղկացած է 15 մետր երկարությամբ և 12 մետր լայնությամբ սպիտակ տառերից: Յուրաքանչյուր տառի ստեղծման վրա ծախսվել է 27,500 դոլար: Դրանից հետո բոլոր վերականգ