Այս կիրակի Երկրի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար
Ըստ աստղագետների կանխատեսման, այս կիրակի`
հուլիսի
22-ին,
Երկիր
մոլորակի
կողքով
կանցնի
1.6 կմ
երկարությամբ
երկնաքար,
գրում
է
Daily Mail-ը:
Սակայն մասնագետները նշում են , որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ անցման
պահին
այն
կգտնվի
Երկրից
14 անգամ
ավելի
հեռու,
քան
դրա
արբանյակ
լուսինը:
«Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները միանգամայն փոխել
են
իրենց
տեսակետները
երկնային
գոյացությունների
վերաբերյալ:
Երկիր
մոլորակի
վրա
կղզիացած
ապրելու
և
դրանց
«սարսափելի»
որակումներ
տալու
փոխարեն
մարդն
այժմ
զգում
է,
որ
գիսաստղերի
և
երկնաքերերի
բախումների
արդյունքում
փոխվում
է
մեր
կենսոլորտի
էվոլուցիան: Մի խոսքով
դրանք
բավական
անհրաժեշտ
գոյացություններ
են,սակայն
չպետք
է
մոռանալ,
որ
դրանք
իրենց
մեջ
նաև
վտանգ
են
պարունակում»,-
նշել
է
աստղագետ
Բոբ
Բերմանը:
Երկնաքարի անցմանը հնարավոր կլինի հետևել www.slooh.com կայքի
միջոցով:
Comments
Post a Comment