Ինչպես գիրանալ


«Ախ, գոնե մի քանի կիլոգրամ էլ քաշ ավելացնեմ:». այս խոսքերը լսելիս շատերը զարմանքով կնայեն ձեզ վրա: Իրոք, նրանք, ովքեր մշտապես նստած են դիետաների վրա և դուրս չեն գալիս մարզասրահներից մեկ պարզ նպատակով՝ նիհարելու համար, դժվար թե հասկանան, թե ինչպես կարելի է ցանկանալ գիրանալ:Ինչպես գիրանալ, քաշ հավաքել, լցվել, չաղանալ Սակայն շատերն իրենց առջև այդպիսի նպատակ են դնում ոչ թե որովհետև ուղղակի ուզում են, այլ որովհետև դա անհրաժեշտ է նրանց առողջության համար:


Որ դեպքերում է չաղանալը օգտակար Յուրաքանչյուրը կարող է նշել չափազանց բարեկազմ արտաքին ունենալու առավելությունները՝ ուտում ես, ինչ որ ուզում ես և երվ ուզում ես, ոչ մի ցելյուլիտ, մեծ փոր և այլ խնդիրներ, որոնք առաջանում են ավելորդ քաշի պատճառով: Սակայն անբավարար քաշն ունի նաև բացասական կողմեր: Դրանցից ամենավտանգավորը վերարտադրողական ֆունկցիայի խանգառումն է կանանց մոտ: Պարզ ասած՝ եթե կինը 170 սմ հասակի դեպքում ունի 45 կգ քաշ, ապա շատ հնարավոր է, որ նա չկարողանա երեխա ունենալ: Բացի դրանից քաշի կորուստը, եթե դուք չեք օգտագործում դիետաներ, չեք զբաղվում սպորտով և վարում եք սովորական կյանք, ինքն իրեն ազդարարում է, որ օրգանիզմում կա ինչ-որ խնդիր՝ սկսած մարսողության հետ խնդիրներից և վերջացրած ուռուցքներով: Հետևաբար, եթե դուք գնալով ավելի շատ եք նիհարում, անպայման դիմեք բժշկի:

Քաշ հավաքել. ի՞նչ և ի՞նչպես Այսպիսով դուք ձեր արջև նպատակ եք դրել հավաքել որոշակի քանակությամբ լրացուցիչ կիլոգրամներ: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին: Ճիշտ է, պետք է նստել դիետայի վրա: Բայց ոչ թե նիհարելու դիետային հակառակ՝ այսինքն ուտել որքան հնարավոր է շատ. դուք միևնույն է միանգամից չեք կարող կտրուկ ավելացնել ընդունվող ուտելիքի քանակը: Մյուս կողմից չափից շատ ուտելը կարող է վնասակալ լինել ձեր առողջության համար: Գիրանալու համար պետք է մեծացնել ախորժակը և, հետևաբար, փոխել ձեր ճաշացանկը: Խթանքե ձեր ախորժակի աճը: Ամեն անգամ ուտելուց առաջ խմեք բանջարեղենային կամ մրգային հյութ, կարող եք նաև խմել ոչ ալկոհոլային գարեջուր: Կերեք օրական առնվազն 5-6 անգամ, հավասար ընդմիջումներով: Կարևոր է թույլ չտալ, որպեսզի առաջանա քաղցի զգացում, այլապես ձեր բոլոր ջանքերը զուր կլինեն: Եթե սովածացել եք, ինչ-որ բան կերեք, մի ստիպեք ձեզ քաղցի մատնվել: Ճաշելուց հետո աշխատեք հանգստանալ, հանգիստ նստեք կամ նույնիսկ կես ժամով պարկեք՝ տալով ձեր օրգանիզմին հնարավորություն ավելի լավ մարսել ուտելիքը:Ինչպես գիրանալ, քաշ հավաքել, լցվել, չաղանալ Գիրանալ ցանկացող մարդկանց սնունդը պետք է լինի հիմնականում սպիտակուցա-ածխաջրային: Կարևոր է, որ ընդունվող սպիտակուցի կեսը լինի միս, ձուկ և ձու: Հատկապես օգտակար է հավը՝ հավի նուրբ միսը հեշտ է մարսվում, իսկ սպիտակուցն օգնում է մկաններին ստանալ անհրաժեշտ տեսքը: Ամեն օր կերեք կաթնաշոռ, ընդ որում ընտրեք մեծ քանակությամբ յուղ պարունակողը, խմեք կաթ և կեֆիր: Կարող եք պատրաստել հատուկ սպիտակուցային կոկտեյլ: Մեկ տուփ կաթնաշոռը լուծեք մի բաժակ սերուցքի մեջ, ավելացրեք մի քանի ճաշի գդալ մուրաբա կամ մեղր և լավ խառնեք: Համեղ և օգտակար: Մի մոռացեք և յուղերի մասին: Արևածաղկի, սոյայի կամ ձիթապտղի ձեթով համեմեք ձեր սալաթները: Ընդ որում նրանցում պարունակվող վիտամին E-ն բարերար ազդեցություն կունենա ոչ միայն նյութափոխանակության, այլև ձեր արտաքինի վրա. իզուր չեն այն անվանում գեղեցկության վիտամին: Սպիտակուցներին հավասար գիրանալուն նպաստում են նաև աշխաջրերը: Հետևաբար համարձակորեն կերեք սպիտակ հաց և մակարոններ, կարտոֆիլը բոլոր տեսակներով (եփած, տապակած, ֆրի և այլն), շաքար, մեղր, քաղցրավենիքներ և մնացած այն ամենն, ինչից նիհարել ցանկացողներն իրենց զրկում են: Հետևեք, որպեսզի ձեր ճաշացանկը լինի բալանսավորված նաև վիտամինների և միներալ նյութերի պարունակությամբ: Անհրաժեշտության դեպքում ընդհուներ վիտամինամիներալային կոմպլեքսներ Խմեք շատ հեղուկ՝ օրական 2-3 լիտր: Դա կարող է լինել կաթով թեյ, սերուցքով սուրճ, հյութ կամ հասարակ ջուր:

Քաշով լցվել ցանկացողների համար դիետա Ինչպես գիրանալ, քաշ հավաքել, լցվել, չաղանալ Ինչպիսի՞ն է օրինակելի ճաշացանկը գիրանալ ցանկացողի համար: Այն ունի հետևյալ տեսքը. Նախաճաշին՝ 1 աման վարսակի շիլա (овсяная каша) մեղրով և ընկույզներով կամ կաթնաշոռ չորացրած մրգերով, կարագով և պանրով բրդուճ և մի քան բաժակ կակաո: Երկրորդ նախաճաշ՝ մրհային հյութ, երշիկով բրդուճ և 1 բաժակ յոգուրտ: Ճաշի համար՝ ախորժակը գրգտող աղցան, թանձր սննդարար ապուր, մեծ չափաբաժնով միս կամ ձուկ, կարագով համեմված կարտոֆիլային պյուրե կամ մակարոններ: Ճաշն ավարտեք դեսերտով կամ սերուցքներով սրճով: Ճաշի և ընթրիքի միջև կերեք որևէ թարմ մրգերից որևէ աղցան կամ յուղոտ յոգուրտ Ընթրիքին կերեք վիչինայով և լոլիկով ձվածեղ, խմեք կես լիտր կաթ, իսկ քնելուց առաջ կերեք տանձ կամ խնձոր: Լավ սնվելն իհարկե լավ է, բայց դուք հավանաբար չեք ցանկանա քաշ ավելացնել փորի մեծացման հաշվին: Այդ իսկ պատճառով ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, որպեսզի լրացուցիչ կալորիաները հավասարաչափ բաշխվեն ողջ օրգանիզմով: Ձեզ անհրաժեշտ է գնալ մարզասրահ, այն նույն մարզասրահը, ուր գնում են նիհարելու համար: Բայց գիրանալ ցանկացողների համար վարժությունները կլինեն ուրիշ: Քանի որ անբավարար քաշով մարդկանց հիմնական բարդույթը բարակ ոտքերն ու ձեռքերն են, ամբողգ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ձեռքերի և ոտքերի մկանները զարգացնող վարժությունների վրա: Օգտակար են գանտելներով սեղմումները, շտանգայով վարժությունները և զանազան ոտքերի և ձեռքերի վարժությունները: Իսկ լողը և հեծանիվը հիանալիորեն կլրացնեն այս ամենը:

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ