Posts

Showing posts from September, 2012

Հայաստանը տիեզերքում իր արբանյակը կունենա

Image
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում , որտեղ հանդիպում է ունեցել « Ռոսկոսմոս » Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման , ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը : Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , թե Գագիկ Բեգլարյանը նշել է , որ հուլիսի 9- ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ « Ակադեմիկոս Մ . Ֆ . Ռեշետնյովի անվան » Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ - ի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի եւ հեռուստահեռարձակման   տիեզերական ապարատի ստեղծման եւ գեոստացիոնար կապի արբանյակային   71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին : Կողմերը հ

Ֆիլմի նկարահանման ժամանակ տորնադոն հանկարծակիի է բերել ավստրալացիներին

Image
Նկարահանման օրն ավստրալացի ռեժիսորի ու նրա գործընկերների համար ավարտվել է այնպես, ինչպես ֆիլմում. նրանք իրենցից 300մ հեռավորության վրա տեսել են հրե տորնադո: Կործանիչի ձայն հիշեցնող 30 մետրանոց հրե սյունը անսպասելի հայտնվել է նկարահանման տաղավարում՝ 40 րոպեով հիպնոսացնելով ֆիլմարտադրողներին:  Սովորաբար հրե տորնադոն տևում է 2-3 րոպե, նշում է 7news-ը: Տարօրինակն այն է եղել, որ տորնադոն ձևավորվել է + 25-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ «դրա մասին ոչ մի բան չկանխատեսող օրը»: Դեպքը տեղի է ունեցել Ալիս-Սփրինգս քաղաքից ոչ հեռու՝ Ավստրալիայի կենտրոնական հատվածում: Ռեժիսոր Քրիս Տենջիի խոսքով՝ «իր բերանը բաց է մնացել», երբ տեսել է կրակե տորնադոն: «Ես այս վայրերում նկարահանումներ եմ կատարում 23 տարի ու երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է Տենջին: Նրա նկարահանող խումբն առանց ժամանակ կորցնելու սկսել է նկարահանել հրե տորնադոն:  Մասնագետները պնդում են, որ այդ բնական երևույթը շատ հազվադեպ պատահողներից է ու անչափ վտանգավոր: Աղբյուր՝ 1in.am

Կոնգոյում կապկի նոր տեսակ են հայտնաբերել

Image
Գիտնականները նկարագրել են կապիկների նոր տեսակին, որն ապրում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևադարձային անտառներում: Ավելի վաղ անհայտ կենդանին ստացել էր Cercopithecus lomamiensis անունը: Կենդանու բնութագիրը հրապարակվել է PLoS ONE ամսագրում: Նոր տեսակին գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին (տեղի դպրոցի տնօրենի տանը): Այդ ժամանակից սկսած կենդանաբաններն ուսումնասիրել են կապիկների անատոմիան, գենետիկան, վարքը, կենցաղը առանձնահատկությունները: Հետազոտողները պարզել են, որ կենդանիները Cercopithecus ցեղի առանձին տեսակ են: C. lomamiensis-ները ոչ մեծ արևադարձային կապիկներ են, որոնք ապրում են մեծամասամբ գետնի վրա: Նրանք հիմնականում սնվում են բույսերով և մրգերով: Ապրում են 2-5 անդամից կազմված խմբերով: Ի տարբերություն կենդանաբանների` տեղի բնակիչներին այս կապիկները լավ ծանոթ են: Նրանց անվանում են lesula, որսում են: Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ դա վտանգում է նոր տեսակի գոյությունը: Աղբյուր՝ 1in.am