Հայաստանը տիեզերքում իր արբանյակը կունենա
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար
Գագիկ
Բեգլարյանը
օրերս
աշխատանքային
այցով
գտնվել
է
Ռուսաստանի
Դաշնությունում,
որտեղ
հանդիպում
է
ունեցել
«Ռոսկոսմոս»
Դաշնային
տիեզերական
գործակալության
տնօրեն
Վլադիմիր
Պոպովկինի
հետ:
Հանդիպման
ընթացքում
քննարկվել
են
ՀՀ
կապի
եւ
հեռահաղորդակցության
տիեզերական
արբանյակի
ստեղծման
եւ
տեղակայման,
ինչպես
նաեւ
տիեզերական
71.4 E դիրքում
ՀՀ
պատկանող
գեոստացիոնար
ուղեծրի
համատեղ
շահագործմանն
առնչվող
հարցերը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գագիկ
Բեգլարյանը
նշել
է,
որ
հուլիսի
9-ին
ՀՀ
տրանսպորտի
եւ
կապի
նախարարության
եւ
«Ակադեմիկոս
Մ.Ֆ.Ռեշետնյովի
անվան»
Տեղեկատվական
արբանյակային
համակարգերե
ԲԲԸ-ի միջեւ
ստորագրված
Փոխըմբռնման
հուշագրով
Հայաստանը
սկիզբ
է
դրել
ՀՀ
կապի
եւ
հեռուստահեռարձակման
տիեզերական
ապարատի
ստեղծման
եւ
գեոստացիոնար
կապի
արբանյակային
71.4 E ուղեծրային
դիրքում
տեղադրման
գործընթացին:
Կողմերը
համաձայնել
են
սեղմ
ժամկետներում
ռուսական
«Գեյզեր-Տելեկոմ»
ՍՊԸ-ի հետ ստորագրել
պայմանագիր`
նախապատրաստելու
ՀՀ
կապի
ու
հեռահաղորդակցության
սեփական
արբանյակի
տեխնիկատնտեսական
հիմնավորումը,
որի
արդյունքներով
կքննարկվի
արբանյակի
ստեղծման
նախագիծը:
Այս համաձայնությունների արդյունքում Հայաստանը առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը:
Հայկական
հեռահաղորդակցության
առաջին
արբանյակի
գործարկումը
տիեզերքում
խոստումնալից
հեռանկարներ
է
բացում
Հայաստանի
անվտանգության,
գիտության,
հեռահաղորդակցության
տեխնոլոգիաների
զարգացման
եւ
կատարելագործման
բնագավառներում,
նոր
հնարավորություններ
ստեղծում
կապի
ոլորտի
ընդլայնման
եւ
ամենաժամանակակից
տիեզերական
տեխնոլոգիաների
ընդգրկման
համար:
«Ռոսկոսմոսի» տնօրեն Վ.Պոպովկինը դրական է արձագանքել նաեւ հայ գրատպության 500-ամյակի եւ դրա հետ կապված`
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից
2012-ին
Երեւանը
գրքի
համաշխարհային
մայրաքաղաք
հայտարարելու
առթիվ
հայկական
այբուբենը
տիեզերք
ուղարկելու
Գագիկ
Բեգլարյանի
նախաձեռնությանը:
Վ.
Պոպովկինը
ողջունել
է
այս
ծրագիրը
եւ
առաջարկել
այն
իրականացնել
ռուսական
տիեզերանավի
մոտակա
առաջին
իսկ
թռիչքի
ժամանակ`
հոկտեմբերի
31-ին:
Աղբյուր՝news.am
Comments
Post a Comment