Posts

Showing posts from May, 2013

Գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր

Image
Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր՝ գրում է The Irish Examiner-ը: Ինչպես հայտարարել է Արևելյան Անգլիայի բնական գիտությունների դպրոցի աշխատակից Ռեյչել Ուորենը, անգամ կենդանիների ու բույսերի (ինչպես հազվադեպ, այնպես էլ սովորական) թվաքանակի նվազումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել էկոհամակարգում: Փորձագետի խոսքով՝ ներկայում խոսքն ավելի զանգվածային կորուստների մասին է՝ վտանգված է սովորական կենդանիների մեկ երրորդն ու բույսերի կեսից ավելին: 

Ռադիոյի օր

Image
1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական Միությունում «Ռադիոյի օր»: