Posts

Showing posts from May, 2012

Գիտնականները ԴՆԹ-ի շղթաներից անգլերեն այբուբենն են ստեղծել

Image
ԱՄՆ - ի Հարվարդի համալսարանի գիտնակներին հաջողվել է ստեղծել անգլերեն այբուբենի գերփոքր տարբերակը ` օգտագործելով ԴՆԹ - ի շղթաները , գրում է Daily Mail- ը : Գիտնակններին հաջողվել է ԴՆԹ - ները « վերածել » տառերի , որոնցից յուրաքանչյուրը մարդու մազից 1000 անգամ ավելի բարակ է : Նրանք կարողացել են մի մեթոդ մշակել , որը հնարավորություն է տալիս փոքր նանոկառույցներ ստեղծել սինթետիկ ԴՆԹ - ի շղթաներից : Այբուբենի ստեղծման համար հիմք է ծառայել ԴՆԹ - ի 1 երկար շղթան , իսկ ավելի կարճ շղթաները կապվել են դրան ` ստեղծելով տառերը :  Բացի տառերից գիտնականներին հաջողվել է ստանալ նաև թվեր , կետադրական նշաններ և այլ պատկերներ : Թեև ԴՆԹ - ն համարվում է գենետիկ տվյալների պահոց , այնուամենայնիվ գիտնականները հակված են այն տեսակետին , որ ապագայում դրանց միջոցով հնարավոր կլինի օրգանիկ « մեքենաներ » ստեղծել , որոնք ի վիճակի կլինեն լողալ մարդու մարմնի ներսում և դեղը հասցնել օրգանիզմի ախտահարված հատվածի

Sony-ն օգտատերերին հնարավորություն է տալիս ջուրը նետել իրենց սմարթֆոնները

Image
Sony ընկերությունը ներկայացրել է իր նոր Xperia go և Xperia acro S սմարթֆոնները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով: Engadget.com-ը հաղորդում է, որ նոր սմարթֆոնները չեն վնասվում մինչև անգամ մեկ մետր խորությամբ ջուրն ընկելիս: Ջուրը սարքերին չի վնասում, եթե դրանք մնում են այնտեղ ոչ ավել, քան կես ժամ: Սենսորային էկրանը նաև «զգում է» երբ նրան կպչում են թաց մատներով: Xperia go-ն հասանելի կլինի սև, սպիտակ և դեղին գույներով, մինչդեռ Xperia acro S-ը` սև, սպիտակ և վարդագույն գույներով:

Ematic-ը ներկայացրել է իր գերէժան eGlide Steal պլանշետը

Image
Ամերիկյան Ematic ընկերությունն ներկայացրել է Google Android 4.0 օպերացիոն համակարգով համակարգով , Wi Fi ինտերնետով , տեսախցիկով և 1 Գբ օպերացիոն հիշողությամբ հագեցած նոր պլանշետային համակարգիչը , տեղեկացնում է vesti.ru- ն : 120 դոլարանոց գերէժան պլանշետն ունի 7 դյույմանոց էկրան և microSD հիշողություն , որը   բազմաթիվ ֆիլմեր ու երաժշտություն ներբեռնեու և պահելու   հնարավորություն է տալիս:

Facebook-ի բաժնետոմսերի գինն իջել է 30 դոլարից

Image
Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը բորսային շուկա դուրս գալուց հետո առաջին անգամ ցած է իջել 30 դոլարից:  Մայիսի 29-ի տվյալներով՝ Nasdaq բորսայում սոցցանցի բաժնետոմսերի արժեքը կանգ է առել 28,84 դոլարի վրա: Նախորդ առևտրային շրջանի արդյունքների հետ համեմատած՝ բաժնետոմսերի գինն ընկել է 3,07 դոլարով (9,6%): Մայիսի 18-ից սկսած, երբ ընկերությունը դուրս եկավ բորսային շուկա, բաժնետոմսերի գինը 24%-ով ընկել է: IPO-ի առաջին օրն այն 38 դոլար էր: Բորսային շուկա դուրս գալով՝ Facebook-ին հաջողվեց ավելի քան 16 միլիարդ եկամուտ ստանալ: IPO-ի պահին ընկերությունը գնահատվեց 104 մլրդ դոլար: Երկրորդ օրն արդեն բաժնետոմսերի արժեքի անկում սկսեց նկատվել:  Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, Facebook-ի՝ բորսա դուրս գալն ուղեկցվեց մի շարք սկանդալներով: Բաժնետոմսերի բաշխումը Nasdaq-ում տեխնիկական խոտանի պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով: Այնուհետև տեղեկություն հայտնվեց այն մասին, որ IPO-ին մասնակցող մի շարք բանկեր ինֆորմացիա են ստացել ընկերության տարեկան եկամտի կանխատեսումների իջեցման վերաբերյալ:  ԱՄՆ-ի 4 խ

Ամերիկացին ստեղծել է արյամբ աշխատող լամպ

Image
Ամերիկացի դիզայներ Մայք Թոմփսոնը ստեղծել է լամպ, որն աշխատում է մարդկային արյունով: Լամպի հեղինակի խոսքով՝ իր հայտնագործությունը կստիպի հասարակությանը մտածել այն մասին, թե որքան էներգիա են աշխարհում ծախսում մարդիկ:  Միջին հաշվարկով՝ ամերիկացին տարեկան ծախսում է 3383կվ/ժ էլեկտրաէներգիա: Դա հավասար է այնքան էներգիային, որքան կծախսվի 4 սենյակը 12 ամսվա ընթացքում լուսավորելու համար:  Իննովացիան իրենից ներկայացնում է կոլբա, որում նյութ է լցված: Այն փոխազդեցության մեջ է մտնում արյան հետ և սկսում լույս արձակել: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:  Մայք Թոմփսոնի խոսքով՝ որքան շատ եք արյուն կորցնում, այնքան մեծ է ձեր կյանքին սպառնացող վտանգը: Նույնն էլ տեղի է ունենում էներգիայի հետ: Ինչպես նշում է Թոմփսոնը, որքան շատ էներգիա աշխարհը ծախսի, այնքան մեծանում է շրջակա միջավայրին սպառնացող վտանգը:

Աճուրդի է հանվել առաջին անձնական համակարգիչը՝ Apple-1-ը

Image
Sotheby's-ը աճուրդի է հանել առաջին՝ Apple-1 անձնական համակարգիչը, որի համար նախատեսվում է ստանալ 120-180 հազար դոլար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչներին:  Համակարգիչը ստեղծվել է 1976 թ. Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի կողմից և դարձել է ժամանակակից համակարգիչների նախատիպը: Համակարգիչը ներկայացվել է նույն՝ 1976 թ. Պալո-Ալտոյի հատուկ շնորհանդեսին, սակայն մերժվել է բոլոր փորձագետների կողմից, բացի Փոլ Թերելից:  Թերելն այդ ժամանակ Byte Shop մանրածախ ցանցի սեփականատերն էր, որի համար էլ պատվիրել է առաջին 50 Apple-1 համակարգիչները՝ յուրաքանչյուրի համար վճարելով 500 դոլար: Համակարգիչների ստեղծման համար Ջոբսից և Վոզնյակից պահանջվել է 30 օր: Մանրածախ ցանցում համակարգիչները ներկայացվել են 666 դոլար 66 ցենտ գնով, և այդ հինգ վեցերը դրել են ընկերության հաջողության սկիզբը:  Աճուրդի տունը հավաստիացնում է, որ աշխատող վիճակում գտնվող առաջին Apple-1 համակարգիչները պահպանվել են ընդամենը մի քանի օրինակով, որոնցից մեկն էլ կներկայացվի Նյո

Բրիտանացիների մեկ երրորդը պատրաստ է օգտագործել Facebook –ի հեռախոսները

Image
Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայում հեռախոսների օգտատերերի մեկ երրորդը պատրաստ է Facebook ընկերության արտադրած հեռախոսը գնել, իսկ 73 տոկոսը գտնում է, որ հեռախոս արտադրելը լավ գաղափար է: Daily Mail-ը գրում է, որ հեռախոսի մասին լուրերը տարածվել են այս շաբաթ: Աղբյուրներից մեկը պնդում էր, որ Facebook ընկերությունը հեռախոսը ստեղծելու համար աշխատանքի է վերցրել Apple ընկերության նախկին ինժեներներին: Նախկինում ընկերությունը հեռախոսներ ստեղծելու համար համագործակցել է INQ և HTC ընկերությունների հետ:

Լեհաստանը Եվրո-2012-ի համար 7 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան Ուկրաինան

Image
« Եվրո - 2012- ի անցկացման համար Ուկրաինայի գործառնական ծախսերը կազմել են 55 մլն դոլար : Դրանք ուղղվել են մրցաշարը սպասարկող անձնակազմի լեզվի ուսուցմանը , առաջնության գովազդին ու տեղեկատվական աջակցությանը : Իսկ առաջնության նախապատրաստման ընդհանուր գումարը կազմել է 5 մլրդ դոլար »,- ասել է Կոլեսնիկովը ` հավելելով , որ մնացյալ գումարը հիմնականում ուղղվել է օդանավակայանի , ճանապարհների կառուցմանը , տրանսպորտային ենթակառուցվածքի նախապատրաստմանը : Ինչպես հաղորդում է « ՌԻԱ Նովոստի » գործակալությունը , փոխվարչապետը միևնույն ժամանակ հայտնել է , որ Լեհաստանը ծախսել է 34 մլրդ դոլար : Նրա խոսքով ` հյուրընկալող 2 երկրներն էլ պատրաստ են բարձր մակարդակով անցկացնել Եվրո -2012- ը :

Ճապոնական ընկերությունը կթողարկի սմարթֆոն՝ ռադիոակտիվ ճառագայթումը չափող գործառույթով

Image
Ճապոնիայի երկրորդ խոշորագույն բջջային օպերատոր SoftBank-ը կթողարկի սմարթֆոններ, որի օգնությամբ հնարավոր կլինի չափել ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչների հայտարարությանը: Սմարթֆոնի նոր մոդելն ունի փոքրիկ սենսոր, որով էլ չափում է ռադիոակտիվ ֆոնը: Դոզիմետրի ռեժիմն ակտիվացնելու համար, պետք է ներբեռնել հատուկ բջջային հավելված: Սարքը պահպանում է այն վայրերի ռադիոակտիվ ցուցանիշների պատմությունը, որտեղ եղել է տերը: Անհրաժեշտության դեպքում, սարքը տիրոջը կզգուշացնի ֆոնի բացասական փոփոխությունների մասին:  Նոր սմարթֆոնը վաճառքում կլինի առաջիկա ամիսներին: Արժեքը դեռևս չի հստակեցվել, սակայն արտադրողները վստահեցնում են, որ թանկ չի արժենա:  Դոզիմետրերի պահանջարկը Ճապոնիայում աճեց Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարից հետո՝ 2011-ի մարտից: Այժմ երկրի շատ շրջաններում ռադիոակտիվ ֆոնը գերազանցում է նորման: Շատերը չեն հավատում պաշտոնական տվյալներին և նախընտրում են անձամբ չափել սեփական տան շրջակայքի ռադիոակտիվ ֆոնը:

16-ամյա հնդիկը լուծել է խնդիրը, որը չէր կարողացել լուծել Նյուտոնը

Image
Գերմանիայում ծագումով հնդիկ 16- ամյա Շոուրիյա Ռեյուն կարողացել է լուծել այն խնդիրը , որը 350 տարի շարունակ չի կարողացել լուծել մարդկության լավագույն միտքը : Խոսքը մասնիկների դինամիկայի տեսության մասին է : Ժամանակին անհաջողության էր մատնվել նաեւ հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը : Դպրոցականը որոշել է պարզապես ստուգել իր ունակությունները : « Ինձ պարզապես հետաքրքիր էր : Սկզբում չէի էլ մտածում , թե կարող եմ գտնել լուծումը »,- պատմել է երիտասարդ հանճարը : Շոուրիյայի բացահայտումը թույլ է տալիս գիտնականներին միանգամից մի քանի գիտական հարց լուծել : Մասնավորպես , մասնագետներն արդեն կարող են հաշվարկել պատից գնդակի ճշգրիտ հետագիծը : news.am

Yandex-ը կարող է դառնալ Facebook-ի բաժնետեր

Image
Facebook- ը face.com սերվիսը գնելու վերաբերյալ բանակցություններ է վարում , հայտնում է Calcalist իսրայելական տնտեսական ամսագիրը ` վկայակոչելով անանուն աղբյուրների : Face.com- ի սեփականատերերը կարող են վաճառքից ստանալ 80-100 մլն դոլար : Calcalist- ի տվյալներով ` սա արդեն Facebook- ի ` face.com- ը ձեռք բերելու 4- րդ փորձն է : Սերվիսի հիմնադիրներն են իսրայելցիներ Ջիլ Խիրշը , Յանիվ Թայգմանը , Էդեն Սոչատը և Մոտի Շնիբերգը : Այս հարցի շուրջ face.com- ի ներկայացուցիչը հայտնել է , որ դեռ թեմային ավելացնելու ոչինչ չունի , Facebook- ի ներկայացուցիչը չի պատասխանել հարցմանը , իսկ Yandex- ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից : Նշենք , որ face.com – ի բաժնետերերից է ռուսական Yandex- ը , որը 2010 թ .- ի աշնանն իսրայելական Rhodium ներդրումային հիմնադրամի հետ նախագծում ներդրել է 4.3 մլն դոլար : Yandex- ը ստացել է սերվիսի մոտ 18.4%- անոց բաժնեմասը , իսկ դրա գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժն ընդգրկվել է

Իսրայելում 3000 տարվա հնություն ունեցող թանկարժեք զարդերի հավաքածու է հայտնաբերվել

Image
Իսրայելի հնէաբանները հայտնաբերել են կուժի մեջ գտնվող 3000 տարվա հնություն ունեցող թանկարժեք զարդերի հազվագյուտ հավաքածու՝ հինավուրց Մեգիդդո քաղաքի տարածքում: Philly.com-ը հաղորդում է, որ հնէաբանները, ովքեր հայտնաբերել էին կուժը 2010 թվականին, այն թողել էին լաբորատորիայում, որպեսզի հատուկ անալիզի միջոցով պարզվեր, թե ինչ է գտնվում ներսում: Երբ նրանք վերջապես հնարավորություն են ունեցել մաքրելու կուժը, ոսկե զարդերը, որոնք, ամենայն հավանականությամբ, 3000 տարվա հնություն ունեն, դուրս են թափվել: Հայտնագործությունն արել են Թել Ավիվի համալսարանի գիտնականները, ովքեր հայտնում են, որ այն, որ իրենք զարդերը հայտնաբերել են կուժի մեջ, դա նշանակում է, որ սեփականատերը թաքցրել է դրանք: 1in.am

Մեծ Հայք

Image
Մեծ Հայք ,  պետություն   Հայկական Լեռնաշխարհում   մ . թ . ա . 331 - մ . թ .  428   թթ .: Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց `  Երվանդունիների   արքայատոհմի օրոք : Մ . թ . ա . 189   թ - ից սկսած Հայոց գահին հաստատվեց   Արտաշեսյանների   արքայատոհմը , որի հիմնադիր   Արտաշես Ա - ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ : Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին   Տիգրան Մեծի կառավարման ընթացքում , երբ այն ձգվում էր   Կովկասյան   լեռներից մինչև   Եգիպտոս   և   Կասպից ծովից   մինչև   Միջերկրական ծով : Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ   Հայկական կայսրությունը   համարվում էր արևելքի հզորագույն պետությունը : Սակայն Արտաշեսյանները   սկսեցին անկում ապրել և վերացան պատմության թատերաբեմից մ . թ .  1   թ - ին : Նրանց փոխարինելու եկան   Արշակունիները , որոնցից   Տրդատ Գ   Մեծի օրոք   301   թ - ին Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը :  387   թ -