Աճուրդի է հանվել առաջին անձնական համակարգիչը՝ Apple-1-ը



Sotheby's-ը աճուրդի է հանել առաջին՝ Apple-1 անձնական համակարգիչը, որի համար նախատեսվում է ստանալ 120-180 հազար դոլար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչներին: 

Համակարգիչը ստեղծվել է 1976 թ. Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի կողմից և դարձել է ժամանակակից համակարգիչների նախատիպը: Համակարգիչը ներկայացվել է նույն՝ 1976 թ. Պալո-Ալտոյի հատուկ շնորհանդեսին, սակայն մերժվել է բոլոր փորձագետների կողմից, բացի Փոլ Թերելից: 

Թերելն այդ ժամանակ Byte Shop մանրածախ ցանցի սեփականատերն էր, որի համար էլ պատվիրել է առաջին 50 Apple-1 համակարգիչները՝ յուրաքանչյուրի համար վճարելով 500 դոլար: Համակարգիչների ստեղծման համար Ջոբսից և Վոզնյակից պահանջվել է 30 օր: Մանրածախ ցանցում համակարգիչները ներկայացվել են 666 դոլար 66 ցենտ գնով, և այդ հինգ վեցերը դրել են ընկերության հաջողության սկիզբը: 

Աճուրդի տունը հավաստիացնում է, որ աշխատող վիճակում գտնվող առաջին Apple-1 համակարգիչները պահպանվել են ընդամենը մի քանի օրինակով, որոնցից մեկն էլ կներկայացվի Նյու Յորքում հունիսի 14-ին կայանալիք աճուրդում:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ