Posts

Showing posts from August, 2012

Հրաշք ծերություն. 80-ամյա տարեց մարդիկ 30 տարով երիտասարդ ուղեղ ունեն

Image
Չիկագոյի համալսարանի գիտնականները հատուկ սարքի միջոցով պարզել են , որ տարեցների մի մասի հիշողության , ուշադրության ու մտածելու գործառույթները կատարող ուղեղի հատվածներն ավելի զարգացած են , քան ընդունված է կարծել : Շատ հետազոտողների կարծիքով՝ այս հազվագյուտ երևույթի գաղտնիքը գեների , երբեմն նաև գեների ու առողջ ապրելակերպի համատեղության մեջ է թաքնված : Երբ գիտնականները 80- ամյա 12 ծերունիների հետ անցակցրել են հիշողության ու մտածողության գործառույթների վիճակը ստուգող թեստ , պարզվել է , որ շատերի մոտ վիճակը շատ ավելի լավ է , քան ավելի երիտասարդ տարիքի շատ մարդկանց մոտ : Ուշագրավ է , որ այս բացառիկ ծերունիների մոտ ուղեղի կեղևի առաջնային հատվածը շատ ավելի հաստ է , քան կարելի է հանդիպել 50-65 տարեկան չափահաս անձանց մոտ : Դրա շնորհիվ , հաճախ տարեցներն ավելի հեշտ են լուծում խնդիրներ , որոնք անլուծելի են երիտասարդների համար :   Ուղեղի նման ակտիվությունը պայմանավորված չէ հարստ

Նորվեգիայում տուն մտած արջերը 100 շիշ գարեջուր են խմել

Image
Նորվեգիայի հյուսիսում գտնվող Յարֆյորդ գյուղի տներից մեկն արջեր են մտել և 100 շիշ գարեջուր խմել,- գրում է «Լենտա.ռու»-ն: Ինչպես պատմել է տանտերը, գիշերը, երբ իրենք տանը չեն եղել, տուն է մտել մայր արջը՝ իր երեք ձագերի հետ: Արջուկները կերել են տանը եղած ամբողջ քաղցրավենիքը՝ ներառյալ մեղրն ու շոկոլադի կրեմը, և խմել 100 շիշ գարեջուր: Բացի այդ, արջերը ջարդել են մահճակալները, բացել պահարանները և պատերից պոկել դարակները:

Այս գիշեր Երկրի վրա «աստղային անձրև» կտեղա

Image
Աստղագետներն այս գիշեր «աստղային անձրև» են կանխատեսում, որը տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդում: Գիտնականները հաստատում են, որ մեկ ժամվա ընթացքում հնարավոր կլինի հետևել մոտ 100 երկնային բռնկումների` Պերսեյի համաստեղության շրջանում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը: Ներկայում Երկիրն անցնում է տիեզերական փոշու ամպի և մանր մասնիկների միջով, որը թողել են թռչող երկնաքարերը: Հենց այդ մասնիկներն էլ ստեղծում են «աստղային անձրևը»` հայտնվելով երկրային մթնոլորում: