Այս գիշեր Երկրի վրա «աստղային անձրև» կտեղա


Աստղագետներն այս գիշեր «աստղային անձրև» են կանխատեսում, որը տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդում:



Գիտնականները հաստատում են, որ մեկ ժամվա ընթացքում հնարավոր կլինի հետևել մոտ 100 երկնային բռնկումների` Պերսեյի համաստեղության շրջանում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:



Ներկայում Երկիրն անցնում է տիեզերական փոշու ամպի և մանր մասնիկների միջով, որը թողել են թռչող երկնաքարերը: Հենց այդ մասնիկներն էլ ստեղծում են «աստղային անձրևը»` հայտնվելով երկրային մթնոլորում:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ