Ճապոնական ընկերությունը կթողարկի սմարթֆոն՝ ռադիոակտիվ ճառագայթումը չափող գործառույթով
Սմարթֆոնի նոր մոդելն ունի փոքրիկ սենսոր, որով էլ չափում է ռադիոակտիվ ֆոնը: Դոզիմետրի ռեժիմն ակտիվացնելու համար, պետք է ներբեռնել հատուկ բջջային հավելված: Սարքը պահպանում է այն վայրերի ռադիոակտիվ ցուցանիշների պատմությունը, որտեղ եղել է տերը: Անհրաժեշտության դեպքում, սարքը տիրոջը կզգուշացնի ֆոնի բացասական փոփոխությունների մասին:
Նոր սմարթֆոնը վաճառքում կլինի առաջիկա ամիսներին: Արժեքը դեռևս չի հստակեցվել, սակայն արտադրողները վստահեցնում են, որ թանկ չի արժենա:
Դոզիմետրերի պահանջարկը Ճապոնիայում աճեց Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարից հետո՝ 2011-ի մարտից: Այժմ երկրի շատ շրջաններում ռադիոակտիվ ֆոնը գերազանցում է նորման: Շատերը չեն հավատում պաշտոնական տվյալներին և նախընտրում են անձամբ չափել սեփական տան շրջակայքի ռադիոակտիվ ֆոնը:
Comments
Post a Comment