Sony-ն օգտատերերին հնարավորություն է տալիս ջուրը նետել իրենց սմարթֆոնները



Sony ընկերությունը ներկայացրել է իր նոր Xperia go և Xperia acro S սմարթֆոնները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով:

Engadget.com-ը հաղորդում է, որ նոր սմարթֆոնները չեն վնասվում մինչև անգամ մեկ մետր խորությամբ ջուրն ընկելիս: Ջուրը սարքերին չի վնասում, եթե դրանք մնում են այնտեղ ոչ ավել, քան կես ժամ:

Սենսորային էկրանը նաև «զգում է» երբ նրան կպչում են թաց մատներով: Xperia go-ն հասանելի կլինի սև, սպիտակ և դեղին գույներով, մինչդեռ Xperia acro S-ը` սև, սպիտակ և վարդագույն գույներով:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ