Գիտնականները ԴՆԹ-ի շղթաներից անգլերեն այբուբենն են ստեղծել



ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնակներին հաջողվել է ստեղծել անգլերեն այբուբենի գերփոքր տարբերակը` օգտագործելով ԴՆԹ-ի շղթաները, գրում է Daily Mail-ը:

Գիտնակններին հաջողվել է ԴՆԹ-ները «վերածել» տառերի, որոնցից յուրաքանչյուրը մարդու մազից 1000 անգամ ավելի բարակ է: Նրանք կարողացել են մի մեթոդ մշակել, որը հնարավորություն է տալիս փոքր նանոկառույցներ ստեղծել սինթետիկ ԴՆԹ-ի շղթաներից:

Այբուբենի ստեղծման համար հիմք է ծառայել ԴՆԹ-ի 1 երկար շղթան, իսկ ավելի կարճ շղթաները կապվել են դրան` ստեղծելով տառերըԲացի տառերից գիտնականներին հաջողվել է ստանալ նաև թվեր, կետադրական նշաններ և այլ պատկերներ:

Թեև ԴՆԹ-ն համարվում է գենետիկ տվյալների պահոց, այնուամենայնիվ գիտնականները հակված են այն տեսակետին, որ ապագայում դրանց միջոցով հնարավոր կլինի օրգանիկ «մեքենաներ» ստեղծել, որոնք ի վիճակի կլինեն լողալ մարդու մարմնի ներսում և դեղը հասցնել օրգանիզմի ախտահարված հատվածին:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ