Բրիտանացիների մեկ երրորդը պատրաստ է օգտագործել Facebook –ի հեռախոսները



Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայում հեռախոսների օգտատերերի մեկ երրորդը պատրաստ է Facebook ընկերության արտադրած հեռախոսը գնել, իսկ 73 տոկոսը գտնում է, որ հեռախոս արտադրելը լավ գաղափար է:

Daily Mail-ը գրում է, որ հեռախոսի մասին լուրերը տարածվել են այս շաբաթ: Աղբյուրներից մեկը պնդում էր, որ Facebook ընկերությունը հեռախոսը ստեղծելու համար աշխատանքի է վերցրել Apple ընկերության նախկին ինժեներներին:

Նախկինում ընկերությունը հեռախոսներ ստեղծելու համար համագործակցել է INQ և HTC ընկերությունների հետ:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ