Իսրայելում 3000 տարվա հնություն ունեցող թանկարժեք զարդերի հավաքածու է հայտնաբերվել



Իսրայելի հնէաբանները հայտնաբերել են կուժի մեջ գտնվող 3000 տարվա հնություն ունեցող թանկարժեք զարդերի հազվագյուտ հավաքածու՝ հինավուրց Մեգիդդո քաղաքի տարածքում:

Philly.com-ը հաղորդում է, որ հնէաբանները, ովքեր հայտնաբերել էին կուժը 2010 թվականին, այն թողել էին լաբորատորիայում, որպեսզի հատուկ անալիզի միջոցով պարզվեր, թե ինչ է գտնվում ներսում: Երբ նրանք վերջապես հնարավորություն են ունեցել մաքրելու կուժը, ոսկե զարդերը, որոնք, ամենայն հավանականությամբ, 3000 տարվա հնություն ունեն, դուրս են թափվել:

Հայտնագործությունն արել են Թել Ավիվի համալսարանի գիտնականները, ովքեր հայտնում են, որ այն, որ իրենք զարդերը հայտնաբերել են կուժի մեջ, դա նշանակում է, որ սեփականատերը թաքցրել է դրանք:
1in.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ