Ամերիկացին ստեղծել է արյամբ աշխատող լամպ
Ամերիկացի դիզայներ Մայք Թոմփսոնը ստեղծել է լամպ, որն աշխատում է մարդկային արյունով: Լամպի հեղինակի խոսքով՝ իր հայտնագործությունը կստիպի հասարակությանը մտածել այն մասին, թե որքան էներգիա են աշխարհում ծախսում մարդիկ:
Միջին հաշվարկով՝ ամերիկացին տարեկան ծախսում է 3383կվ/ժ էլեկտրաէներգիա: Դա հավասար է այնքան էներգիային, որքան կծախսվի 4 սենյակը 12 ամսվա ընթացքում լուսավորելու համար:
Իննովացիան իրենից ներկայացնում է կոլբա, որում նյութ է լցված: Այն փոխազդեցության մեջ է մտնում արյան հետ և սկսում լույս արձակել: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Մայք Թոմփսոնի խոսքով՝ որքան շատ եք արյուն կորցնում, այնքան մեծ է ձեր կյանքին սպառնացող վտանգը: Նույնն էլ տեղի է ունենում էներգիայի հետ: Ինչպես նշում է Թոմփսոնը, որքան շատ էներգիա աշխարհը ծախսի, այնքան մեծանում է շրջակա միջավայրին սպառնացող վտանգը:
Comments
Post a Comment