Գիտնականները ցանկանում են վերստեղծել վաղուց անհետացած 24 կենդանու
Ամերիկացի
գիտնականները National Geographic-ի աջակցությամբ հանդիպում են կազմակերպել
Վաշինգտոնում՝ քննարկելու վաղուց վերացած 24 կենդանատեսակի վերստեղծելու հարցը,
հայտնում է Daily Mail-ը։
Սակայն
մասնագետներն ընդգծում են, որ դինոզավրերն այդ ցուցակում ներառված չեն, քանի որ
նրանց ԴՆԹ-ն չափից ավելի հին է։ Հնարավոր վերստեղծվելիք կենդանիների ցանկում
են հանրահայտ Դոդո թռչունը, Կարոլինյան երկարապոչ թութակը, որը վերացել է
1900-ական թվականներին և Կվագգա զեբրը, որը ժամանակին բնակվել է Հարավային
Աֆրիկայում։ Այն անհետացել է 19-րդ դարի վերջին: Վերջին ներկայացուցիչը սատկել է
1883 թվականին օգոստոսի 12-ին, Ամստերդամի կենդանաբանական այգում:
Այս կենդանիներին ընտրելու ժամանակ մասնագետներն առաջնորդվել են
նրանով, թե արդյոք այդ կենդանատեսակների գոյության պահանջը կա բնության մեջ կամ թե
որքանով են դրանք սիրված եղել մարդկության կողմից։ Բացի այդ, հաշվի է առնվել այն
հանգամանքը, թե արդյոք դրանք կկարողանան գոյատևել ներկայիս էկոլոգիական
պայմաններում։
The Washington Post-ը, իր հերթին, նշում է, որ այս նախագիծը
գիտնականներին կարժենա հարյուր հազարավոր դոլարներ, և հայտնի չէ՝ նրանց կհաջողվի՞
դրական արդյունքի հասնել։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ 10 տարի առաջ ֆրանսիացի
և իսպանացի գիտնականները վերստեղծել են վերացած վայրի այծին, որը, ցավոք, ապրել է
ընդամենը 10 րոպե։
Comments
Post a Comment