Ֆիլմի նկարահանման ժամանակ տորնադոն հանկարծակիի է բերել ավստրալացիներին
Նկարահանման օրն ավստրալացի ռեժիսորի ու նրա գործընկերների համար ավարտվել է այնպես, ինչպես ֆիլմում. նրանք իրենցից 300մ հեռավորության վրա տեսել են հրե տորնադո: Կործանիչի ձայն հիշեցնող 30 մետրանոց հրե սյունը անսպասելի հայտնվել է նկարահանման տաղավարում՝ 40 րոպեով հիպնոսացնելով ֆիլմարտադրողներին:
Սովորաբար հրե տորնադոն տևում է 2-3 րոպե, նշում է 7news-ը: Տարօրինակն այն է եղել, որ տորնադոն ձևավորվել է + 25-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ «դրա մասին ոչ մի բան չկանխատեսող օրը»:
Դեպքը տեղի է ունեցել Ալիս-Սփրինգս քաղաքից ոչ հեռու՝ Ավստրալիայի կենտրոնական հատվածում: Ռեժիսոր Քրիս Տենջիի խոսքով՝ «իր բերանը բաց է մնացել», երբ տեսել է կրակե տորնադոն:
«Ես այս վայրերում նկարահանումներ եմ կատարում 23 տարի ու երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է Տենջին: Նրա նկարահանող խումբն առանց ժամանակ կորցնելու սկսել է նկարահանել հրե տորնադոն:
Մասնագետները պնդում են, որ այդ բնական երևույթը շատ հազվադեպ պատահողներից է ու անչափ վտանգավոր:
Աղբյուր՝ 1in.am
Comments
Post a Comment