Ուսումնասիրվել են YouTube-ում ամենադիտված լրատվական տեսանյութերը
Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին, Ռուսաստանի ընտրությունները և Մերձավոր
Արևելքի
անկարգությունները
ամենադիտվածն
են
եղել
աշխարհի
խոշորագույն
տեսահոսթինգում`
YouTube-ում
2011թ.
հունվարից
2012թ.
մարտ
ընկած
ժամանակահատվածում,
ասվում
է
Pew Research Center-ի այսօր հրապարակած հետազոտության մեջ, որը ներկայացնում
է
«ՌԻԱ
նովոստի»
գործակալությունը:
Pew Research Center-ը նշված ժամանակաշրջանում հետազոտել է 260
տարբեր
լրատվական
տեսանյութեր,
ընտրելով
շաբաթվա
հինգ
ամենադիտված
տեսանյութերը:
Հետազոտվել
են
տեսանյութի
բնույթը,
դրա
թեման,
ում
կաղմից
է
այն
ստեղծվել,
և
ով
է
այն
հրապարակել:
Ըստ
ուսումնասիրությունում
հրապարակած
վիճակագրության,
Ճապոնիայի
ցունամիի
վերաբերյալ
տեսանյութերից
20 ամենադիտվածները
մոտ
96 մլն
YouTube օգտատեր
է
դիտել:
Հետազոտության
հեղինակները
նշում
են,
որ
YouTube-ից
օգտվողները
ոչ
միայն
ակտիվորեն
շրջանառում
են
լրատվական
գործակալությունների
տեսանյութերը,
այլ
նաև
իրենք
են
տեսանյութեր
նկարահանում
լրատվական
թեմաներով:
Ամենադիտված
տեսանյութերի
39%-ը
նկարահանվել
է
անհատ
օգտատերերի
կողմից:
Տարբեր ԶԼՄ-ների ապրանքանշանով տեսանյութերի քանակը 51% է կազմել,
սակայն
դրանց
որոշ
մասը
իսկզբանե
նկարահանվել
է
սովորական
օգտատերերի
կողմից,
այլ
ոչ
թէ
լրագրողների:
Տվյալ
փաստը
վկայում
է
այն
մասին,
որ
ԶԼՄ-ները իրենց
աշխատանքում
ակտիվորեն
օգտագործում
են
օգտատերերի
տեսանյութերը,
ասվում
է
հետազոտությունում:
Comments
Post a Comment