Նամիբիայում ստորերկրյա ծով է հայտնաբերվել



Երկրաբանները Աֆրիկայի հարավում` Նամիբիայում, ստորերկրյա ծով են հայտնաբերել, ինչը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մայրացամաքի ամենաչոր շրջաններից մեկի հետագա զարգացմանը, գրում է «Բի Բի Սի»-ին:


Ըստ նախնական գնահատականների` նոր բացահայտված ծովը կարող է գալիք 400 տարիների ընթացքում ջրով ապահովել երկրի հյուսիսը:


Նամիբիայում բացի Ատլանտյան ափից չկան այլ խոշոր ջրային ավազաններ, գետերը ևս շատ քիչ են, դրանց մեծամասնությունը չորանում է: Ուստի անբարենպաստ պայմանների պատճառով հողագործությունն այս հատվածում զարգացած չէ:


Այժմ գիտնակնները ենթադրում են, որ ջրի նոր աղբյուրը կարող է լիովին վերափոխել հողագործության ոլորտը երկրում: Նրանք նաև կարծիք են հայտնել, որ ջուրը էկոլոգիապես մաքուր է, քանի որ դրան ձեռք չեն տվել շուրջ 10 հազար տարի:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ