Ֆրանսիացի հնագետները Եգիպտոսում 5000 տարեկան նավակ են հայտնաբերել



Ֆրանսիայի հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են հնագույն փայտե մի նավակ, որը 5000 տարեկան է: Այս մասին հայտարարել է հնագիտության հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմը: 



Գիտնականները ենթադրում են, որ նավակը ստեղծվել է փարավոն Դենայի օրոք: Ամենայն հավանականությամբ, այն նախատեսված է եղել փարավոնի հուղարկավորության արարողության համար: Հին եգիպտացիները հավատացել են, որ հանդերձյալ աշխարհում իրենք նավակներով են տեղաշարժվելու:



Նախարարի խոսքերով` փայտը լավ որակի է: Գիտնականները հայտնաբերել են կես մետր լայնությամբ 11 տախտակներ:



Ինչպես նախատեսվում է` լրացուցիչ աշխատանքներից հետո նավակը կցուցադրվի եգիպտական թանգարաններից մեկում:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ