Chrome դիտարկչում կհայտնվի տվյալների խտացման գործառույթ


Google ընկերությունը Chrome դիտարկչում կներկառուցի տվյալների խտացման գործառույթ Android օպերացիոն համակարգի համար: Այս մասին Google+ սոցիալական կայքում հայտարարել է մշակող Ֆրանսուա Բոֆորը:

Գործառույթի գոյության մասին նա իմացել է ՝ ուսումնասիրելով Chromium դիտարկչի ծածկագիրը: 


Գործառույթը միացնելու համար անհրաժեշտ է համակարգչի վրա տեղադրել SDK Android և սարքավորման վրա միացնել USB ռեժիմը:

Բոֆորն ընդգծել է, որ գործառույթը գործում է փորձարկային ռեժիմում: Դեռևս հայտնի չէ, թե այն երբ կներառվի Chrome-ի լիարժեք տարբերակում:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ