Մարտի 9-ին Երկրի հարևանությամբ երկու աստղակերպ կանցնի


Աստղագետները բացահայտել են նոր աստղակերպ, որը ստացել է 2013 EC20 ինդեքսը: Այն վաղը վաղ առավոտյան կթռչի Երկրից 130 հազար կիլոմետր հեռավորության վրա: Նույն օրը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մեր մոլորակի հարևանությամբ կանցնի 100-մետրանոց 2013 ET օբյեկտը՝ հայտնում է RIA Novosti-ն: 

Համաձայն NASA-ի կայքում հրապարակված տվյալների՝ 2013 EC20 աստղակերպը մարտի 7-ին հայտնաբերվել է աստղակերպերի որոնման «Կատալինա» նախագծի կողմից: 

Գիտնականների գնահատականներով՝ երկնային մարմնի չափը կազմում է 3-12 մետր: 

Մարտի 9-ին, Երևանի ժամանակով ժ. 06.41-ին, այն կանցնի Երկրի կողքով՝ 135 հազար կմ հեռավորության վրա (հաշված մոլորակի կենտրոնից):

Ավելի ուշ՝ նույն օրը, Երկրից ոչ հեռու, կթռչի ավելի մեծ օբյեկտ՝ 2013 ET 45-140 մետրանոց աստղակերպը: Երևանի ժամանակով ժ. 16.09-ին այն կանցնի մեր մոլորակից 972 հազար կմ հեռավորության վրա ՝ հաշված մոլորակի կենտրոնից:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ