iPhone 5S-ը կունենա նորացված պրոցեսոր ու տեսախցիկ
CNET պորտալը, հղում կատարելով
DigiTimes-ին, հայտնում է, որ սմարթֆոն iPhone 5S-ը, որի թողարկումը նախատեսված է մոտ
ապագայում, կստանա նորացված պրոցեսոր ու առավել որակյալ տեսախցիկ:
Հղում կատարելով բջջային սարքերի դետալների մատակարարների շրջանում իր աղբյուրներին՝ DigiTimes-ը նշել է, որ iPhone 5S-ը կլինի միայն իր նախորդի՝ iPhone 5-ի «թեթև կատարելագործված» տարբերակը:
Հղում կատարելով բջջային սարքերի դետալների մատակարարների շրջանում իր աղբյուրներին՝ DigiTimes-ը նշել է, որ iPhone 5S-ը կլինի միայն իր նախորդի՝ iPhone 5-ի «թեթև կատարելագործված» տարբերակը:
Չշտված տեղեկությունների համաձայն՝ iPhone 5S-ի համար դետալների տրամադրումը կսկսվի այս տարվա մայիսից, իսկ նորույթի շնորհանդեսը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում:
Ակնկալվում է, որ Apple-ի նոր սմարթֆոնը վաճառասեղաններին կհայտնվի արդեն սեպտեմբերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ iPhone 5S-ի վաճառքը պետք է սկսվի հունիս-հուլիսին:
Comments
Post a Comment