Hermes-ը ներկայացրել է սպիտակ ոսկուց պատրաստված գրպանի ժամացույց



Hermes նորաձևության տունը թողարկել է հերթական շքեղ ժամացույցների Arceau հավաքածուն:

Այդ շարքի վերջին մոդելն է Arceau Pocket Volutes-ը, որի կորպուսը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց՝ 48 մմ տրամագծով: Ժամացույցները կարող են աշխատել 30 մ խորության վրա: 
Ժամացույցի հետևի կափարիչին առկա է ոսկյա նախշ, որի համար պահանջվել է 150 ժամ տքնաջան աշխատանք: Կափարիչը պատրաստված է սպիտակ ու վարդագույն ոսկուց: 

Թվացույցը պատված է մուգ շոկոլադի գույն ունեցող պաշտպանիչ շերտով:

Ժամացույցի հետ առաջարկվում է կապող քուղ և կոկորդիլոսի կաշվից պատրաստված պատյան: Arceau Pocket Volutes-ը հագեցած է H1928 ժամային մեխանիզմով: Այն ունի 220 մաս: 

Գինը դեռ հայտնի չէ, սակայն դատելով այն բաղադրիչնրից, որոնցից պատրաստված է ժամացույցը, այն հազիվ թե էժան լինի:
Աղբյուր՝ 1in.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ