Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը աճուրդի կդրվի



Լոս Անջելեսում աճուրդի կդրվի անգլիացի թագավոր Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը: Աճուրդը տեղի կունենա ապրիլի սկզբին: Այս մասին հաղորդում է աճուրդի կազմակերպիչ D. Sanders Auctions աճուրդի տան կայքը: Լոտն արժե 75-125 հազար դոլար:
Փաստաթուղթը Ռիչարդ 3-րդի կողմից ստորագրվել է գահին նստելուց առաջ, երբ նա դեռևս Գլոսթերի դուքսն էր: Փաստաթղթում դրված է R. Gloucestre ստորագրությունը: Փաստաթղթի բովանդակությունը Ռալֆ Նևիլի՝ Ուեսթմորլենդի երկրորդ կոմսի և նրա վարձակալների միջև հողային վեճի մասին է:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ փաստաթուղթը թվագրվում է մոտավորապես 1473-1477թթ.: Այդ ժամանակ ապագա թագավորը եղել է շուրջ 20 տարեկան:

Ռիչարդ 3-րդը՝ Յորքերի տոհմի (Պլանթագենեթների դինաստիայի ճյուղ) արական սեռի վերջին ներկայացուցիչը, Անգլիայի թագավոր է դարձել 1483թ.: Նա զոհվել է 1485թ. Բոսվորթի ճակատամարտում՝ դառնալով Պլանթագենեթների դինաստիայի վերջին միապետը:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ