2012-ին աշխարհում կինոթատրոնների եկամուտը կազմել է շուրջ 35 մլրդ դոլար
2012-ին աշխարհում կինոթատրոնների
եկամուտը կազմել է շուրջ 35 մլրդ դոլար:
Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան (Motion Picture Association of America - MPAA) հրապարակել է ամենամյա հաշվետվություն, որով ամփոփոել է 2012-ի կինոարդյունքները: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Աշխարհում կինոթատրոնների ընդհանուր եկամուտն անցած տարի կազմել է 34.7 մլրդ դոլար՝ 2011-ի ցուցանիշից 6 տոկոսով ավելի (23.9 մլրդ դոլար):
Ամենամեծ շուկան շարունակում է մնալ Հյուսիսային Ամերիկան: 2012-ին տոմսերի վաճառքը ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններին բերել է 10.8 մլրդ դոլար:

2012-ին 4 ֆիլմեր կարողացել են վարձույթում աշխատել ավելի քան 1 մլրդ դոլար: Դրանք են «Վրիժառուները» (1.51 մլրդ դոլար), Բոնդի մասին վերջին՝ «007. Սկայֆոլ» ֆիլմը (1.11 մլրդ դոլար), «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդ» (1.08 մլրդ) և «Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմը (1.01 մլրդ դոլար):
2012-ի տվյալներով աշխարհի ամենամեծ կինոշուկաներն են՝
1. Հյուսիսային Ամերիկա՝ 10.8մլրդ
2. Չինաստան՝ 2.7 մլրդ
3. Ճապոնիա՝ 2.4 մլրդ
4. Մեծ Բրիտանիա՝ 1.7 մլրդ
5. Ֆրանսիա՝ 1.7 մլրդ
6. Հնդկաստան՝ 1.4 մլրդ
7. Գերմանիա՝1.3 մլրդ
8. Հարավային Կորեա՝ 1.3 մլրդ
9. Ավստրալիա՝ 1.2 մլրդ
10. Ռուսաստան՝ 1.2 մլրդ
11. Բրազիլիա՝ 0.8մլրդ
Comments
Post a Comment