Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը
Տափսիա գարգանիկան (thapsia garganica) կամ « մահվան գազարը » հակաքաղցկեղային միջոցների ցանկում հերթական թեկնածուն է , գրում է Meddaily- ն՝ վկայակոչելով New Scientist- ին : Գիտնականները պատրաստվում են կիրառել « մահվան գազար »- ը մարդկանց վրա : Հայտնի է , որ այս բույսը կենդանիների համար թունավոր է , ինչի համար էլ ստացել է իր անվանումը և հենց այդ հատկանիշի շնորհիվ բույսը կարող է սպանել քաղցկեղածին բջիջները : Տապսիգարգինի անալոգի ստեղծման համար գիտնականները աշխատել են մոտ 15 տարի : Այս անալոգը ստեղծված է պայքարելու բացառապես քաղցկեղի բջիջների դեմ ` չդիպչելով առողջ բջիջներին : Քիմիաթերապիայի ավանդական միջոցները սպանում են միայն արագ կիսվող քաղցկեղային բջիջները : Նոր միջոցը ոչնչացնում է նաև այն քաղցկեղային բջիջները , որոնք գտնվում են « քնած վիճակում », ինչպես նաև այն առողջ բջիջները , որոնց քաղցկեղը պատրաստվում է վնասել : Գիտնականները նշել են , որ կենդանիների վրա արված փորձարկ...