Հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը
Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում հայտնաբերվել են Եվրոպայի
խոշորագույն
գանձերը,
գրում
է
EuroMag-ը:
Մասնավորապես հայտնաբերվել են տասնյակ
հազարավոր
ոսկե
և
արծաթե
դրամներ,
ընդհանուր՝
750 կգ
քաշով:
Փորձագետների գնահատականով գտածոն մոտ
2000 տարվա
վաղեմություն
ունի.
դրամները
թվագրվում
են
մ.թ.ա 50 թ.-ով։ Դրանք
շրջանառվել
են
ժամանակակից
Բրիտանիան
բնակեցրած
կելտական
ցեղերի
մոտ:
Հնարավոր
է,
որ
գանձերն
այստեղ
պահ
են
տվել
Հուլիոս
Կեսարի
արշավանքի
շրջանում:
Ըստ գիտնականների՝ խոսքը մինչև 50.000 հատ մետաղադրամի
մասին
է,
որոնց
նախնական
արժեքը
գնահատվել
է
16,5 մլն
դոլար:
Տեղի գանձերի որսորդները մոտ 30
տարի է փնտրում էին դրանք այն բանից հետո, երբ ծառերի արմատների մոտ մետաղադրամներ էին հայտնաբերվել:
Comments
Post a Comment