«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը թարգմանվել է հայերեն
Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից
օգտվել
մայրենի
լեզվով.
թարգմանվել
է
կայքի
շարժական
տարբերակը,
իսկ
առաջիկա
մեկ
ամսվա
ընթացքում
կտեղայնացվի
նաեւ
հիմնական
կայքը:
Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը,
InternetWorldStats-ի վիճակագրության համաձայն, այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 1,4 մլն մարդ: «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի
օրական
լսարանը
Հայաստանում
կազմում
է
ավելի
քան
787 հազար
մարդ:
Ընդ
որում,
օգտատերերի
35% նախընտրում
է
ընկերների
հետ
շփվել
հեռախոսի
միջոցով՝
ներբեռնելով
m.odnoklassniki.ru շարժական տարբերակը»,-այսօր` հունիսի 22-ին, ասուլիսում նշել է Mail.RuGroup-ի «Սոցիալական
կայքեր»
բիզնես
ստորաբաժանման
մարքեթինգի
եւ
ռազմավարական
կոմունիկացիաների
տնօրեն
Ալեքսանդր
Իզրյադնովը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում ինտերնետ օգտագործողների ակտիվությունը Հայաստանում, եւ արել ենք ամեն հնարավորը,
որպեսզի
մեր
սոցիալական
ցանցում
յուրաքանչյուրը
կարողանա
շփվել
իր
ծանոթների
եւ
մտերիմների
հետ
իր
մայրենի
լեզվով»,-ասել է նա:
Մոտ ապագայում հայերեն կթարգմանվեն եւ հասանելի կլինեն նաեւ Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն
հարթակների
համար
նախատեսված
հավելվածները:
Comments
Post a Comment