Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը



Տափսիա գարգանիկան (thapsia garganica) կամ «մահվան գազարը» հակաքաղցկեղային միջոցների ցանկում հերթական թեկնածուն է, գրում է Meddaily-ն՝ վկայակոչելով New Scientist-ին:

Գիտնականները պատրաստվում են կիրառել «մահվան գազար»-ը մարդկանց վրա: Հայտնի է, որ այս բույսը կենդանիների համար թունավոր է, ինչի համար էլ ստացել է իր անվանումը և հենց այդ հատկանիշի շնորհիվ բույսը կարող է սպանել քաղցկեղածին բջիջները:

Տապսիգարգինի անալոգի ստեղծման համար գիտնականները աշխատել են մոտ 15 տարի: Այս անալոգը ստեղծված է պայքարելու բացառապես քաղցկեղի բջիջների դեմ` չդիպչելով առողջ բջիջներին:

Քիմիաթերապիայի ավանդական միջոցները սպանում են միայն արագ կիսվող քաղցկեղային բջիջները: Նոր միջոցը ոչնչացնում է նաև այն քաղցկեղային բջիջները, որոնք գտնվում են «քնած վիճակում», ինչպես նաև այն առողջ բջիջները, որոնց քաղցկեղը պատրաստվում է վնասել:

Գիտնականները նշել են, որ կենդանիների վրա արված փորձարկումները բավական խոստումնալից են:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ