«Kodak 1»-ով լուսանկարված 125 տարվա հնություն ունեցող 15 բացառիկ լուսանկարներ
1888թ.ին «Kodak» ընկերությունը արտադրեց իր առաջին «Kodak 1» արտադրանքը, որը թերևս առաջին ֆոտոխցիկն էր, որը սկսեց հասանելի լինել հանրությանը: Այն ժամանակ ընկերության կարգախոսն էր «Սեղմեք կոճակը, մնացածը մենք ինքներս կանենք»:
Այս հոդվածում ներկայացնում ենք այն բացառիկ լուսանկարները, որոնք արվել են դեռևս 125 տարի «Kodak» արտադրության առաջին ֆոտոխցիկներով: Ներկայացվող լուսանկարները պահպանվում են ԱՄՆ Մեդիայի ազգային թանգարանում:
Անկասկած «Kodak 1»-ը հեղափոխեց լուսանկարչության պատմությունը:
Այն իրենից ներկայացնում էր պարզ կառուցվածք ունեցող կաշեպատ փայտյա տուփ: Դրա պարզությունն ու համեմատաբար ցածր գինը հնարավորություն ընձեռեցին հասարակության ավելի լայն շերտի ձեռք բերել այս նոր լուսանկարչական ֆոտոխցիկը:
Ֆոտոխցիկը բավականին հեշտ էր օգտագործման համար: Անհրաժեշտ էր ուղղակի պտտել բանալին, քաշել լարը և սեղմել կոճակին: Ֆոտոխցիկով հնարավոր էր 100 նկար լուսանկարել, երբ այդ սահմանը լրանում էր, այն ուղարկվում էր «Kodak» ընկերություն: Աշխատակացներն այնուհետև պատրաստի լուսանկարներն ու նորից բեռնված կամ լիցքավորված ֆոտոխցիկը վերադարձնում էին տերերին:
Իսկ լուսանկարներն ունեին հետևյալ տեսքը.
Վերը հրապարակված լուսանկարները մեզ ցույց են տալիս, թե ինչ հետաքրքրություններ և ինչպիսի առօրյա են ունեցել 1890-ականներին ապրող մարդիկ, ում համար լուսանկարչությունը դեռևս հրաշքի պես մի բան էր: Այս լուսանկարները կարելի է համարել առաջին սիրողական լուսանկարիչների աշատանքները:
Փաստորեն հենց Kodak ընկերության շնորհիվ էր, որ շատերն արդեն կարող էին ձեռք բերել ֆոտոխցիկներ ու ամենևին էլ պարտադիր չէր պրոֆեսյոնալ լուսանկարիչ լինել դրա համար: Երբ առաջին անգամ «Kodak 1»-ը դուրս եկավ շուկա, դրա գինը կազմում էր 25 $, և 10 $ ամեն անգամ ֆոտոխցիկը «Kodak» ընկերություն ուղարկելու ու նկարներն ու վերալիցքավորած ֆոտոխցիկը ստանալու համար: Եթե հաշվարկենք այսօրվա գումարներով, դա մոտավորապես կարժենար 630 $ և 250 $ համապատասխանաբար:
Աղբյուրը՝ Հետաքրքրասերի բլոգ
Comments
Post a Comment