Ամենաթանկարժեք ռետրո ավտոմեքենաները


Ռետրո մեքենաներ գնելը լավագույն ներդրումներից մեկն է, հաղորդում է RBK-ն:

Camaro ZL1 (1969)


Camaro ZL1 1969 ավտոմեքենան եղել է Իլինոյս նահանգի Լագարպ քաղաքի ընկերություններից մեկի դիլլերի` Ֆրեդ Գիբի մեքենան: Ի սկզբանե այն պետք է սերիական դառնար, դրա շարժիչի ծավալը կազմել է 7 լ, հզորությունը` 430 ձիաուժ, ինչը բավական էր, որպեսզի պատվերով արտադրված Camaro-ն 206 կմ/ժ արագությամբ 10.41 վայրկյանում անցներ դրագ-ռեյսինգի համար նախատեսված ¼ մղոնը: Դրա շնորհիվ Camaro ZL1 լեգենդ է դառնում: Ավտոմեքենաների աճուրդում դրա գինը սկսվում է մեկ միլիոն դոլարից

Oldsmobile F-88 (1954)


2005թ. Oldsmobile F-88 աճուրդով վաճառվել է 3.24 միլիոն դոլարով` դառնալով ամենաթանկարժեք ավտոմեքենան, որ որբևէ վաճառվել է Barrett-Jackson աճուրդում: Այժմ դրա գինը կազմում է առնվազն 3.5 միլիոն դոլար:

Phantom Corsair (1938)


Phantom Corsair-ն ավտոմեքենայի նախատիպ է, որը ստեղծվել է 1938 թ.: Սա վեցտեղանի կուպե է, որը մշակել է հենրի Ջոն Հայնցի ընտանիքը` Rust Heinz ընկերությունից, և Մորիս Շվարցը` Bohman & Schwartz ընկերությունից: Այս գեղեցկուհին չի կարողացել սերիական դառնալ ավտոմեքենայի մշակողի մահվան պատճառով: Ավտոմեքենայի մեկնարկային գինը սկսվում է 10 միլիոն դոլարից: Այժմ այն զարդարում է Ռինոյի Ազգային ավտոմեքենաների թանգարանը:

Ferrari 250 GT California Spyder (1961)


Ferrari 250 GT California Spyder (1961) ավտոմեքենան լեգենդար է բոլոր իմաստներով` և՛ իր որակով, և՛ խմբաքանակով, և՛ շուկայական արժեքով: Այն արտադրվել է ավելի քան 100 խմբաքանակով: 2008 թ. մեքենայի աճուրդային գինը կազմել է 10.9 միլիոն դոլար:

1931 Bugatti Royale Kellner Coupe


Royale դասի Bugatti ավտոմեքենան թղարկվել է 1930-ական թթ.: Ավտոմեքենան ունի 6.4 մ երկարություն և կշռում է 3.1 տոննա: Ավտոմեքենան գնորդ չի գտել, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բուգատիի ընտանիքն այն թաքցրել է մասնավոր տան պատի մեջ, որպեսզի ավտոմեքենան չհայտնաբերեն և չառգրավեն: 1950 թ. մեքենան գնել են 3000 դոլարով: 1968 թ. Christie’s աճուրդում այն վաճառվել է 9.8 միլիոն դոլարով: Այժմ հայտնի չէ, թե մեքենան ում է պատկանում: Վաճառվելու դեպքում դրա մեկնարկային գինը կկազմի 19 միլիոն դոլար:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ