Հայտնագործություններ. Մետրո


Փողոցների տակով ոչ մեծ խորությամբ անցնող մետրոյի առաջին երթուղիներում աշխատում էին շոգեքարշներ:
Լոնդոնի մետրոյի առաջին երթուղին բացվել է 1863 թ-ին: Հետագայում ճարտարապետները թունելների համար մշակեցին հատուկ խողովակներ, որոնք հնարավորություն տվեցին 25–28 մ խորությամբ երթուղիներ անցկացնել: Թեմզա գետի տակով անցնող այդպիսի խորը երթուղիներից մեկը բացվել է 1890 թ-ին: Նյու Յորքի մետրոյի առաջին տեղամասը բացվել է 1904 թ-ին: Աշխարհում ամենաերկարը Լոնդոնի մետրոն է` նրա երթուղիների երկարությունը 400 կմ-ից ավելի է: Ամենաշատ` 466 կայարան ունի Նյու Յորքի մետրոն, իսկ առավելագույն թվով ուղևորներ (օրական` ավելի քան 6 մլն մարդ) փոխադրում է Մոսկվայի մետրոն:

Երևանի մետրոպոլիտեն

Կառուցումն սկսվել է 1972-ին, գործարկվել է 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է Հայաստանի Կապի և Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ։

Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի: Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն այն պատճառով, որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների:

Մետրոպոլիտենը բացվեց 1981թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.:
Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ: 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը անվնավեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։

Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշաժը մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը դարձավ (դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները), քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։

1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում միակ հասարակական տրանոպորտի տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։

Comments

Popular posts from this blog

Յուրա Մովսիսյան. Ինձ համար շատ լավ կլիներ խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում

Ինչպես գիրանալ