Ամենաառեղծվածային կորած քաղաքներից մեկը. Պետրա, Հորդանան


Պետրայի հայտնաբերումն ինքնին բավականին վիճահարույց է, որովեհտև շատերը կասկածի տակ են առնում այն դրույթը, որ այն կորսյալ էր: Այն լքված էր, բայց գրեթե վստահաբար կարելի պնդել, որ դրա գոյության մասին քաջատեղյակ էին տեղացի քոչվոր ցեղերը: Ամեն դեպքում, առնվազն Արևմտյան գիտության համար այն կորած էր մոտ 1000 տարի:

Պետրան մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ ՄԹ 103 թվականին: Անապատում կերտված այս քաղաքը ծաղկում էր մինչև ավերիչ երկրաշարժը չավիրեց քաղաքի ջրամատակարարման համակարգը: Քանի որ մոտակայքում այն ժամանակ այլ քաղաքներ էլ կային, ապա բնակչությունը որոշեց ջրամատակարարման համակարգը վերականգնելու փոխարեն պարզապես լքել Պետրան և այլ քաղաքներում հաստատվել: Այդ ժամանակվանից ի վեր քաղաքը թողնվեց անապատին և այն դեպի իրեն էր ձգում միայն հետաքրքրասեր ճանապարհորդներին և դամբարանագողերին:

Մեր օրերում այն վեր է ածվել Մերձավոր Արևելքի կարևորագույն հնեաբանական վայրերից մեկի: Քաղաքի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն կիսով չափ բաղկացած է սովորական շինություններից, իսկ կիսով չափ էլ՝ ժայռերի մեջ փորված շինություններից: Քաղաքի ճարտարապետական ոճը իրենից ներկայացնում է Հունական, Հռոմեական և տեղական՝ Նաբաթեական ոճերի յուրահատուկ միաձուլում:

Աղբյուր՝ operativ.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ