Աշխարհի ամենամեծ լողավազանը

Չիլիի առողջարան Սան Ալֆոնսո Դել Մարում, գտնվում է աշխարհի ամենամեծ ռեկորդակիր լողավազանը:

Լողավազանը բացվել է 2006 թվականի դեկտեմբերին, իսկ այդ հրաշքի շինարարությունը տևել է շուրջ հինգ տարի: Այդ տարիների ընթացքում ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Լողավազանի երկարությունը կազմում է 1 կիլոմետր, իսկ ընդհանուր մակերեսը 8 հեկտար է:

Լողավազանը ունի 250.000 խորանարդ մետր ջրի համար, այքան, որքան պարունակում են 6000 սովորական լողավազաններ:

Բայց սա ամենը չէ, ինչով կարող է հպարտանալ համաշխարհային ռեկորդակիրը: Նրա երկրորդ ռեկորդը խորությունն է: Այն ամենախորը կետում մոտ 40 մետր է: Լողավազանը պահելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 2 միլիոն դոլար:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ