Առեղծվածային կորած քաղաքաներից մեկը. Թիքալ, Գվատեմալա


Մայաների Թիկալ քաղաքը մի ժամանակ Մայաների թագավորության մայրաքաղաքներ էր և Նոր աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը: Այն բնակեցված էր ՄԹ 200-900 թվականներին, բայց հետո լքվեց բնակիչների կողմից:
Այն հիանալի է պահպանվել և շատ բան հաջողվեց իմանալ մայաների կյանքի, մշակույթի, մայաների արքաների և քաղաքակրթության մասին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հասունացել էր մի պահ, երբ քաղաքն այլևս ի զորու չէր կերակրել իր բնակիչներին և այն աստիճանաբար սկսեց լքվել և ի վերջո լրիվ դատարկվեց՝ տարիների ընթացքում ավելի ու ավելի ընկղմվելով աճող ջունգլիների սաղարթում: Ենթադրաբար, սակավաթիվ տեղաբնակ հնդակացիներ միշտ էլ իմացել են դրա գոյության մասին՝ դատելով տարիներ շարունակ ժողովրդի մեջ շրջանառվող՝ կորած քաղաքի մասին ասեկոսեներից:

Թիկալը հայտնաբերվեց առաջին կազմակերպված արշավի ժամանակ՝ 1848 թվականին և այն ինչ գտավ արշավախումբը, հետագայում դարձավ Նոր աշխարհում հայտնաբերված խոշորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկը, որտեղ կարելի է տեսնել մինչև 70 մետր բարձրություն ունեցող բուրգեր, արքայական պալատներ, կրոնական համալիրներ և մայաների գնդակախաղի մարզադաշտ:

Աղբյուր՝ operativ.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ