Posts

Facebook-ում Նոր տարվա օրերին կրկնապատկվել է ներբեռնումների քանակը

Image
Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Նոր տարվա ընթացքում կայքում ներբեռնել են ռեկորդային՝ 1 մլրդ լուսանկար, հաղորդում է TechCrunch-ը, նկատի ունենալով դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ն ընկած 48 ժամը:   Նախորդը ռեկորդը գրանցվել էր անցյալ տարի, երբ նույն ժամանակահատվածում ներբեռնվել էր 844 մլն լուսանկար: Միջինում օրական Facebook-ում դրվում է 300 մլն. լուսանկար: Նոր տարվա օրերին այդ թիվը փաստորեն գրեթե կրկնապատկվել է: 2013թ. հունվարի 15-ին սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ում առկա է մոտ 240 մլրդ. լուսանկար: Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքի օգտատերերի թիվը 1 մլրդ. Է:  

7 թռչող ափսեներ Արարատ լեռան մոտ

Image
Նախօ ր եին Մասիս լեռան մոտ նկատվել են միանգամից 7 ՉԹՕ - նե ր : Թռչող ափսենե ր ի լուսանկա ր նե ր ը ուղակ ր վել են Թու ր քիայի աստղաբանության և ՉԹՕ - նե ր ի հետազտոման կենտ ր ոն : Կենտ ր ոնի նախագահ Հաքթան Ակ դ ողանի խոսքով ` լուսանկա ր նե ր ը ման ր ակ ր կիտ ուսումնասի ր վել են և հաստատվել է , ո ր դր անք մոնտաժված չեն : Դա նշանակում է , ո ր Մասիս լեռան մոտ իսկապես եղել են թռչող ափսենե ր :                  

POKER.AM FULL MOVIE

Image
   

Գիտնականները կաճեցնեն ծառ, որը կլուսավորվի առանց էլեկտրականության

Image
Բրիտանացի ծագումնաբանները հայտնաբերել են, թե գեների միջոցով ինչպես կարելի է ստիպել, որպեսզի եղևնու փշերը լույս արձակեն:  Ինչպես հաղորդում է MIGNews-ը, այդ նպատակով գիտնականները մտադիր են անտառային գեղեցկուհիներին ներարկել մեդուզաների և լուսատտիկների գեներ: Փորձարկման ընթացքում նախատեսվում է մշտադալար ծառը վարակել անվնաս բակտերիայով, որը պարունակում է անհրաժեշտ գեներ և կփոխանցի դրանք ծառի ԴՆԹ-ին: Այնուհետև քիմիական նյութերը «կստիպեն» լույսեր արձակել եղևնուն: Այն լույսեր է արձակելու ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Նման եղևնին կարժենա 320 դոլար: Սակայն գիտնականները հավատացած են, որ այդպիսի հետաքրքիր ապրանքը մեծ պահանջարկ կունենա: Ապագայում նրանք կաշխատեն, որպեսզի ամանորյա ծառը տարբեր գույների լուսավորում ունենա:

Չինացիներն աշխարհի վերջից կթաքնվեն հսկայական գնդերում

Image
Չինացի ֆերմերը մտածել է` ինչպես իր մտերիմներին փրկել գալիք Ապոկալիպսիսից. տղամարդը տենդագին եռանդով պատրաստում է հսկայական բոժոժներ, որոնք, նրա խոսքով, չեն տապալի ոչ ցունամին, ոչ փոթորիկները, հայտնում է mirfactov.com-ը: Տղամարդը, լսելով 2012-ի դեկտեմբերի 21-ին գալիք աշխարհի վերջի կանխատեսման մասին,  որոշել է այնպիսի թաքստոցներ ստեղծել, որոնք նրա մտերիմներին կպաշտպանեին  աշխարհի վերջի բոլոր հնարավոր վայրիվերումներից` ջրհեղեղներից, երկրաշարժերից, տորնադոներից և այլ աղետներից: Չինացին գործնականորեն կառուցել է 7 գունդ, որոնք նախատեսված են, որպեսզի դրանցում թաքնվի 14 մարդ` ֆերմերի ընտանիքի բոլոր անդամները: Նրա տան բակում կարելի է տեսնել գնդեր, որոնց դրանց հեղինակն օժտում է «նոյյան հատկություններով Մետաղական շրջանակը հատուկ նյութերով երեսպատելու գործում նրան օգնում են  մեծաթիվ տղամարդ հարազատները` հույս ունենալով տեղ գտնել այդ գնդերից մեկում: Հերմետիկ գնդերում կան թթվածնի բալոններ և անվտանգության ամրագոտիներ, իսկ ավելի ուշ դրանցում նաև մթերքի և ջրի պաշարներ կավ...

Այսօր Ստրկության արգելման միջազգային օրն է

Image
Այսօր Ստրկության արգելման միջազգային օրն է, որը ամեն տարի նշում են դեկտեմբերի 2-ին` կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` Մարդկանց վաճառքի և երրորդ անձանց կողմից մարմնավաճառության կոնվենցիայի ընդունման հետ:  «2007թ.-ի մարտի 25-ին նշվում է բրիտանական գաղութների ստրուկների վաճառքի արգելման տարելիցը: Նաև փաստ է, որ մենք չենք կարողացել վերացնել ստրկությունը ամբողջությամբ: Ժամանակակից ստրկության տարատեսակները ծաղկում են ապրում խտրականության պատճառով: Այսօր մենք պետք է շարունակենք պայքարը»,- նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:  1862թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը օրենք ընդունեց ԱՄՆ-ի ողջ տարածքում ստրկության արգելման մասին: 

Կյանքի համար ամենապիտանի խոշոր քաղաքը Աբու Դաբին է

Image
ԱՄԷ-ի մայրաքաղաքը հաղթել է միջազգային International Awards for Liveable Communities մրցույթում։ Այս մասին հաղորդել է Khaleej Times-ը: «Աբու Դաբի քաղաքը բնակության համար լավագույն քաղաքն է համարվել: ԱՄԷ-ի մայրաքաղաքը գլխավոր տեղն է զբաղեցրել International Awards for Liveable Communities մրցույթում՝ առաջ անցնելով 400.000-ից ավել բնակչություն ունեցող 11 այլ քաղաքներից»,- նշվում է հաղորդագրության մեջ: LivCom Awards–ի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ալ-Ային օազիս-քաղաքում:  Այս մրցույթում պայքարել են է 32 երկրներից 60 քաղաքներ: Երկրները գնահատվել են վեց հիմնական չափանիշներով՝ բնական և արհեստական միջավայր, լավագույն պրակտիկ փորձ բնական միջավայրի պաշտպանության ոլորտում, առողջ ապրելակերպ, արվեստ, մշակույթ և մշակութային ժառանգություն:

Գերմանացին կրկնակի ավտոկայանման ռեկորդ է սահմանել

Image
Գերմանացի կասկադյոր Ռոնի Վեշելսբերգերը կրկնակի ավտոկայանման նոր ռեկորդ է սահմանել և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:  Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, գերշանացին կարողացել 354 սմ երկարություն ունեցող Volkswagen up! մակնիշի ավտոմեքենան կայանել մեքենայի երկարությունն ընդամենը 14 սմ-ով գերազանցող հատվածում: Ընդ որում, մեքենան շարժվել է հետընթաց և պտտվել 270 աստիճանով: Գինեսի ռեկորդների գրքի դիտորդները ճշգրիտ հեռավորությունը չափել են հատուկ լազերային սարքավորման միջոցով և գրանցել են նոր համաշխարհային ռեկորդ: Այդպիսով, գերմանացին գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր չինացի Խան Յուեն այս տարվա մայիսին։ Չինացին կարողացել էր կայանել իր MiniCooper մեքենան մեքենայի երկարությունը 15սմ-ով գերազանցող հատվածում: 

Բրիտանացին ռեկորդ է սահմանել` առանց ինքնաթիռից օգտվելու 201 երկիր այցելելով

Image
Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է բրիտանացի Գրեհամ Դեյվիդ Հյուիսի ռեկորդը, որը եղել է 201 երկրում` չօգտվելով ինքնաթիռից կամ այլ օդային տրանսպորտային միջոցից, գրում է Daily Mail թերթը: Իր ճամփորդության ընթացքում, որը տևել է 1426 օր, 33-ամյա Հյուիսը տեղաշարժվել է նավերով, ավտոբուսներով, տաքսիներով և պարզապես ոտքով: Նրա խոսքով` իր ճանապարհածախսը կազմել է շաբաթական մոտ 100 դոլար, քանի որ ճամփորդել է ամենաէժան փոխադրամիջոցներով, ներառյալ` հին բեռնատար նավերով: Ճամփորդության 4 տարում Հյուիսը եղել է ՄԱԿ-ի ադնամ երկրներում, նաև` Թայվանում, Պաղեստինում, Կոսովոյում, Վատիկանում, Արևմտյան Սահարայում, նաև Միացյալ Թագավորության 4 պատմական նահանգներում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: «Ես սիրում եմ ճանապարհորդել: Երևի, դա արեցի, որովհետև ուզում էի տեսնել` կկարողանամ ինքնուրույն և քիչ միջոցներով անել դա»,- ասել է նա: Հյուիսը բազմաթիվ հետաքրքիր հուշեր ունի` Կաբոե Վերդեյի ափի մոտ վտանգավոր լողալը, Կոնգոյի բանտում լինելը և Ռուսաստանի սահմանն անցնելու փորձի ժամա...

Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

Image
Չինաստանի Broad Sustainable Building շինարարական ընկերությունը նախատեսում է Չանշա քաղաքում 90 օրվա ընթացքում կառուցել 200 հարկից բաղկացած «Երկնային աշտարակ», որն ունենալու է 838 մ բարձրություն,- հաղորդում է «Կոմպյուլենտան»: Շինության հիմքի կառուցումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին, որից հետո շինարարները մտադիր են օրական կառուցել հինգ հարկ` օգտագործելով գործարանում նախնական հավաքված մոդուլներ: Երկնաքերն իր մեջ ներառելու է դպրոցներ, հիվանդանոցներ, բնակարաններ և ուղղաթիռների համար նախատեսված 17 հրապարակ:  Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 800 միլիոն դոլար:

«Շախտյոր» - «Գովերլա»` 5:1. Մխիթարյանի 17-րդ գոլը` 17-րդ րոպեին` 17-րդ տուրում

Image
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի շրջանակներում 17-րդ գոլը հեղինակեց` հանդիպման 17-րդ րոպեին: «Շախտյոր» - «Գովերլա» խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1 հաշվով: Հավելենք, որ հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Եդիգարյանը: «Շախտյոր» - «Գովերլա»` 5:1 1:0 Իլսինյո (5'), 2:0 Վիլիան (13'), 3:0 Մխիթարյան (17'), 3:1 Լե Տալեկ (45'), 4:1 Դուգլաս Կոստա (62'), 5:1 Դևիչ (80')

Bugatti-ն կցուցադրի աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան

Image
Ողջ աշխարհի ավտոարտադրողներն իրենց բոլոր ուժերը ուղղորդում են մրցակիցներին գերազանցելու համար` կատարելագործելով դիզայնը, տեխնիկական պարունակությունը և այլն: Իսկ Buggati ապրանքանիշը այլ ուղի է բռնել, նա ընդամենը ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան: Ֆրանսիական ընկերությունն իր նորույթը ներկայացնելու է հաջորդ տարի Ֆրանկֆուրտում: Bugatti-ի գլխավոր ինժեներ Ջյոնս Շուլենբուրգը բացահայատել է որոշ տեխնիկական առանձնահատկություններ: Նոր ավտոմեքենայի շարժիչն ունի 1600 ձիաուժ հզորություն, մինչև 100կմ/ժ արագացմանը ավոտմեքենան հասնում է 1,8 վայրկյանում: Հաղորդվում է ավտոմեքենայի առավելագույն արագությունը՝ 500կմ/ժ է: Բայց դրա համար Bugatti-ի նոր արտադրանքը պետք է ունենա ավելի նվազ քաշ, քան նախորդ մոդելը, ինչից էլ թեթև է 250 կգ-ով:

Մարդաբանները պարզել են Էյնշտեյնի հանճարեղության պատճառը

Image
20-րդ դարի ամենատաղանդավոր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի հանճարը պայմանավորված է նրա ուղեղի բացառիկ գործառույթներով, ինչն էլ կապված է ուղեղի ոչ սովորական կառուցվածքի հետ։ Այս մասին հաղորդում է Raut.ru-ն: Հետազոտողներն Էյնշտեյնի ուղեղը համեմատել են ինտելեկտի մինչև 85 մակարդակ ունեցող մարդկային ուղեղի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք նա իրականում բացառիկ ունակությունների տեր մարդ է եղել: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ թերևս Էյնշտեյնի ուղեղի չափն ու ասիմետրիկ ձևը համապատասխանում են նորմերին, սակայն նախաճակատային, գագաթային, քունքային և մի շարք այլ հատվածներն արտասովոր կառուցվածք ունեն։ Հետազոտության մասնակից, պրոֆեսոր Դեն Ֆալկի կարծիքով` հենց այս փաստով կարելի է մեկնաբանել ֆիզիկոսի տեսատարածական և մաթեմատիկական ունակությունները: Նշենք, որ Էյնշտեյնի ընտանիքի անդամների թույլտվությամբ գիտնականները հանել են ֆիզիկոսի ուղեղը և բաժանել 240 մասի` հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Հայտնի են դարձել ղեկավարների շրջանում ամենատարածված գաջեթները

Image
Decisive Analytics ընկերության վերջին հետազոտությունները ցույց են տվել, թե որ գաջեթներն են առավել տարածված ընկերությունների թոփ մենեջերների շրջանում: Պարզվել է, որ տնօրենների մոտ առավել տարածված են սմարթֆոնները, քան դյուրակիր համակարգիչները, պլանշետները երրորդ տեղում են, բայց արդեն սկսում են գերազանցել դյուրակիր համակարգիչներին: Առաջին տեղում են հայտնվել սմարթֆոնները, որոնք օգտագործվում են տնօրենների 84,8 %-ի կողմից: Անհրաժեշտ է նշել, որ ենթակաների 69%-ը Android է օգտագործում սմարթֆոնների դեպքում, նույնքան են նաև Blackberry օգտագործողները, այն դեպքում, երբ 53 %-ն օգտվում են iOS օպերացիոն համակարգից, 50%-ը` Windows, 24%-ը` Symbian: Ընդ որում՝ գործադիր ղեկավարների մոտ առաջին տեղում են iOS հենահարթակները, ապա հաջորդաբար՝ Blackberry-ն, Android-ը, Symbian-ը և Windows-ը: Երկրորդ տեղում են դյուրակիր համակարգիչները, որոնք օգտագործվում են թոփ մենեջերների 82,6 %-ի կողմից: Առաջատարների եռյակը եզրափակում են պլանշետները, որոնք դարձել են 78%-ի կյանքի անբաժան մասը: Մեկ տարվա ընթացքում դրանց հեղին...

«Դժվար ապրուստ»-ի սերիալի անվերջությունը շատերին առիթ է տվել ուրախանալու և ինչու ոչ նաև այսպես ստեղծագործելու

Image
«Դժվար ապրուստ»-ի սերիալի անվերջությունը շատերին առիթ է տվել ուրախանալու և ինչու ոչ նաև այսպես ստեղծագործելու: Աղբյուր՝ slaq.am

ՀԱՀ-ում վայրի փիղը շրջել է զբոսաշրջիկների ավտոմեքենան

Image
  Հարավաֆրիկյան հանրապետության ազգային արգելոցում կատաղած փիղը հարձակվել է բրիտանացի զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա: Ինչպես հաղորդում է Life News-ը, ավտոմեքենայի մեջ եղել է Մեծ Բրիտանիայից ժամանած մի զույգ, որը պատրաստվում էր էկզոտիկ սաֆարի անել ՀԱՀ-ի Կրյուգեր արգելոցում:   Փիղը ճանապարհին հայտնվել է այն ժամանակ, երբ հետաքրքրված ճանապարհորդները կանգ են առել, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեն նրան:  Մոտակայքում գտնվող մարդիկ տեսել են, թե ինչպես է կենդանին հարձակվում և շուռ տալիս զբոսաշրջիկների ավտոմեքենան, այնուհետև հանգիստ հեռանում: Այնուամենայնիվ, նրանք օգնության չեն շտապել, մինչև որ վտանգը հեռանա: Բարեբախտաբար, զբոսաշրջիկները թեթև վնասվածքներ են ստացել:  Դեպքի վայր ժամանած անտառապահները եկել են այն համոզման, որ փիղը տառապել է ատամնացավից, քանի որ նրանք ավտոմեքենայի դռան վրահայտնաբերել են արյան հետքեր:

MasterCard-ը ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով քարտ

Image
MasterCard ընկերությունը Սինգապուրում ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով պլաստիկ քարտ, հաղորդում է BBC-ին: Քարտը շրջանառության կհանվի գալիք տարվա հունվարին: Բանկային քարտի վրա տեղակայված են սենսորային կոճակներ, ինչի շնորհիվ կարելի է ստեղծել մեկ օգտագործման գաղտնաբառ:  Նշվել է, որ մոտ ապագայում քարտի վրա կարող են ի հայտ գալ հավելալ գործառույթներ, ինչպես օրինակ՝ հաշվեկշռի մնացորդի պատկերումը: Մասնագետների կարծիքով` նման քարտը իսկական հեղափոխություն է, քանի որ թույլ կտա հրաժարվել անվտանգության բարդ համակարգերի կիրառումից:

Աշխարհի 200 ամենահարուստները՝ ըստ Bloomberg Markets-ի

Image
Bloomberg Markets-ը կազմել է 2012-ի հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց վարկանիշային աղյուսակը: Ինչպես և Forbes-ի վարկանիշային աղյուսակի դեպքում էր, այստեղ ևս առաջատարը մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն է՝ 77,5 մլրդ դոլարով: Forbes-ը նրա ունեցվածքը 69 միլիարդ էր գնահատել: Վարկանիշային երկու աղյուսակներում էլ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 64.4 մլրդ դոլարով, մինչդեռ Forbes-ը նրա ունեցվածքը 61 միլիարդ էր գնահատել: Միլիարդատերերի 10 տոկոսը Ռուսաստանից է:Նրանցից առաջատարը (40-րդ տեղ) Ալիշեր Ուսմանովն է՝ 18 միլիարդ դոլար: Ռոման Աբրամովիչը 14,7 միլիարդ դոլարով երկրորդ հարյուրյակի սկզբում է: Երրորդ հորիզոնականում իսպանացի 76-ամյա Ամանկիո Օրտեգան է, որը 53,6 մլրդ դոլար կարողություն է կուտակել նորաձև հագուստի մանրածախ առևտրից: Աշխարհում գործում են 1600 Zara խանութներ: Նա օրական 66 միլիոն դոլար է աշխատել: Ուորեն Բաֆեթին 4-րդ հորիզոնականում է՝ 48,4 միլիարդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bloomberg.com-ը:  Առաջին տասնյակում են ...

Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը

Image
Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը: Նորույթը համատեղելի է ОС Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ: Նոր տարբերակ հնարավոր է մուտք գործել` օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի անունն ու գաղտնաբառը: Այս տարբերակով կարող են աշխատել այն օգտվողները, որոնք ավելի վաղ գրանցված չէին համակարգում: Skype-ի նոր տարբերակից օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել Windows Live-ի Messenger-ի, Outlook.com-ի և Hotmail-ի իրենց ունեցած հասցեներով: Շատ շուտով Windows Live Messenger-ի օգտատերերը կկարողանան տեսակապ կամ ձայնային կապ հաստատել Skype-ի օգտատերերի հետ: Նոր տարբերակը հնարավորություն է տալիս աշխատել ուրիշ ճանաչված ծառայությունների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով: Արտաքին տեսքով Windows-ից և Mac-ից օգտվողների համար Skype-ի նոր տարբերակը գործնականում նույնն է: Աղբյուր՝1in.am

376 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հարվարդի համալսարանը

Image
1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը: Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817):  19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ...