1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը: Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817): 19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ...