Posts

Showing posts from June, 2012

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Image
Տափսիա գարգանիկան (thapsia garganica) կամ « մահվան գազարը » հակաքաղցկեղային միջոցների ցանկում հերթական թեկնածուն է , գրում է Meddaily- ն՝ վկայակոչելով New Scientist- ին : Գիտնականները պատրաստվում են կիրառել « մահվան գազար »- ը մարդկանց վրա : Հայտնի է , որ այս բույսը կենդանիների համար թունավոր է , ինչի համար էլ ստացել է իր անվանումը և հենց այդ հատկանիշի շնորհիվ բույսը կարող է սպանել քաղցկեղածին բջիջները : Տապսիգարգինի անալոգի ստեղծման համար գիտնականները աշխատել են մոտ 15 տարի : Այս անալոգը ստեղծված է պայքարելու բացառապես քաղցկեղի բջիջների դեմ ` չդիպչելով առողջ բջիջներին : Քիմիաթերապիայի ավանդական միջոցները սպանում են միայն արագ կիսվող քաղցկեղային բջիջները : Նոր միջոցը ոչնչացնում է նաև այն քաղցկեղային բջիջները , որոնք գտնվում են « քնած վիճակում », ինչպես նաև այն առողջ բջիջները , որոնց քաղցկեղը պատրաստվում է վնասել : Գիտնականները նշել են , որ կենդանիների վրա արված փորձարկ

iPhone-ի և iPad-ի համար թողարկվել է Chrome բրաուզեր

Image
Google ընկերությունը թողարկել է Chrome բրաուզերի տարբերակ՝ iOS օպերացիոն համակարգի համար, որի հիման վրա են աշխատում iPhone սմարթֆոնները, iPod touch նվագարկիչները և iPad պլանշետները: Այս մասին հայտնում է The Verge բլոգը: Բրաուզերը հնարավոր է տեղադրել սարքերի վրա, որոնք աշխատում են iOS 4.3 և ավելի թարմ օպերացիոն տարբերակներով: Այն արդեն հասանելի է App Store խանութում: Բրաուզերը ունակ է ինտերֆեյսում ապահովել աշխատանքը 50 լեզվով: Նորույթը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում անցկացվող համաժողովում: Ընկերությունը նաև հայտարարել է, որ Chrome-ից ներկայում օգտվում է 310 մլն մարդ՝ 2011-ի՝ 160 միլիոնի փոխարեն:

Google-ը ներկայացրել է իր առաջին պլանշետը

Image
Google ընկերությունը   Google I/O կոնֆերանսին   ներկայացրել է իր առաջին Nexus 7 պլանշետը : Նորույթը թողարկում է   ASUSTeK ընկերությունը եւ ունի   7- մմ - անոց IPS էկրան ` 1280 x 800 պիքսել թողունակությամբ (216 ppi)` պատված քերծվածքների նկատմամբ ամրակայուն   Corning glass ապակիով : Պլանշետը պատրաստված է   NVIDIA Tegra 3 (4-PLUS-1) պլատֆորմի վրա եւ ունի նոր Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգ : Հիմնական   բնութագիրն է . 1,3 գգհ պրոցեսոր , 1 գբ օպերատիվ հիշողություն եւ ամրագրված 8 կամ 16 գբ հիշողությամբ կրիչ :  Ունի անլար մոդուլներ Wi-Fi 802.11b/g/n եւ Bluetooth, համալրված է   NFC տեխնոլոգիայով եւ 1,2 մպ թույլտվությամբ վեբ խցկով , հայտնում է   Ferra Labs- ը : Այնուհետեւ ունի ամրագրված դինամիկ եւ   խոսափող , աքսելերոմետր , GPS մոդուլ , մագնետոմետր : Ամրագրված մարտկոցը ապահովում է մինչեւ 8 ժամ տեսագրության դիտում կամ ընթերցում : Պլանշետի չափերն են `198,5 x 120 x 10,45 մմ , քաշը ` 340 գ : Google Nexus 7 պլանշետը վաճ

Հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը

Image
Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը , գրում է EuroMag- ը : Մասնավորապես հայտնաբերվել են տասնյակ հազարավոր ոսկե և արծաթե դրամներ , ընդհանուր՝ 750 կգ քաշով : Փորձագետների գնահատականով գտածոն մոտ 2000 տարվա վաղեմություն ունի . դրամները թվագրվում են մ . թ . ա 50 թ .- ով։ Դրանք շրջանառվել են ժամանակակից Բրիտանիան բնակեցրած կելտական ցեղերի մոտ : Հնարավոր է , որ գանձերն այստեղ պահ են տվել Հուլիոս Կեսարի արշավանքի շրջանում : Ըստ գիտնականների՝ խոսքը մինչև 50.000 հատ մետաղադրամի մասին է , որոնց նախնական արժեքը գնահատվել է 16,5 մլն դոլար : Տեղի գանձերի որսորդները մոտ 30 տարի է փնտրում էին դրանք այն բանից հետո , երբ ծառերի արմատների մոտ մետաղադրամներ էին հայտնաբերվել :

Google-ի նոր պլանշետի բնութագրումները հայտնվել են համացանցում

Image
Google- ի բյուջետային պլանշետի բնութագրումների մասին տեղեկատվություն է հայտնվել լրատվամիջոցներում : Google- ի համար պլանշետ կարտադրի Asus- ը : Պլանշետը կանվանվի Nexus 7, որտեղ 7- ը խորհրդանշում է էկրանի անկյունագիծը : Հայտնի է , որ սարքում օգտագործվում է   IPS մատրիցան `1280 x 800 պիքսել թողունակությամբ : Էկրանի անկյունը 178 աստիճան է : Nexus 7- ի հիմքում քառաբեւեռ պրոցեսոր է ` 1,3 գիգահերց հաճախականությամբ :  Սարքան ունի օպերատիվ հիշողության գիգաբայթ : Նրա ինքնուրույն աշխատաժամանակը կազմում է ինը ժամ , Gizmodo Australiа- ին հղում անելով գրում է   CNews- ը : Սարքի առաջնային մասում 1,2 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկն է : Nexus- ը կունենա անլար կապի NFC մոդուլ : Սարքի ամերիկյան տարբերակում կներդրվի Google Wallet վճարովի ծառայության ֆունկցիան : Nexus 7- ը կվաճառվի երկու տարբերակով `  8 եւ 16 գբ ներքին հիշողությամբ : Առաջինը կարժենա 199, երկրորդը ` 249 ԱՄՆ դոլար : Չի հաղորդվում , թե որքան կլինի ս

BMW-ն իր M5-ը ներկայացրել է հրազենային գնդակի տեսքով

Image
BMW-ն օգտագործել է իր M5-ը որպես հրազենային գնդակ` հոյակապ արվեստի գործ ստեղծելու համար: The Driven Blog-ը գրում է, որ մենք բոլորս էլ տեսել ենք տեսանյութեր, որոնցում հրազենով կրակում են ինչ-որ բանի և ցույց տալիս, թե ինչպես է գնդակը հարվածում տվյալ իրին դանդաղեցված կադրով: BMW-ն առաջ է գնացել մեկ քայլ` օգտագործելով իր F10 M5-ը որպես հրազենային գնդակ: Տեսանյութում մեքենան ընթանում է չափազանց մեծ արագությամբ և հիանալիորեն ներկայացվում է, թե այն ինչպես է հարվածում որոշ առարկաների և «կործանում» դրանք:

Հաջորդ Android-ը կստանա Jelly Bean անվանումը

Image
Հունիսի 21-ին Google Play Store օնլայն խանութում Galaxy Nexus HSPA+ սմարթֆոնի պատվերի ձևակերպման ժամանակ սարքի նկարագրության մեջ հաղորդվում էր, որ «այն Google-ի արտադրած նոր սմարթֆոնն է, շուտով՝ Android 4.1 Jelly Bean համակարգով առաջին հեռախոսը։ Սակայն քիչ անց այդ գրությունն անհետացել է:  Սա առաջին դեպքն է, երբ Android 4.1 Jelly Bean անվանումը Google-ի կողմից հանրությանն է ներկայացվում: Android 4.1-ի ներկայացումը տեղի կունենա Google I/O-ի կոնֆերանսի ժամանակ, որը կկայանա հունիսի 27-ին՝ Սան Ֆանցիսկոյում: Հենց այս կոնֆերանսի ժամանակ էլ ընկերությունը կարող է ներկայացնել իր սեփական պլանշետը: Ներկա դրությամբ Android–ի ամենանոր տեսակը 4.0 (Ice Cream Sandwich)-ն է: Այն թողարկվել է 2011 թ.: 

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը թարգմանվել է հայերեն

Image
Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են « Օդնոկլասնիկի » սոցիալական ցանցից օգտվել մայրենի լեզվով . թարգմանվել է կայքի շարժական տարբերակը , իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը : Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը , InternetWorldStats- ի վիճակագրության համաձայն , այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 1,4 մլն մարդ : « Օդնոկլասնիկի » սոցիալական ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ : Ընդ որում , օգտատերերի 35% նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը »,- այսօր ` հունիսի 22- ին , ասուլիսում նշել է Mail.RuGroup- ի « Սոցիալական կայքեր » բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը : « Մենք տեսնում ենք , թե ինչպես է աճում ինտերնետ օգտագործողների ակտիվությունը Հայաստանում , եւ արել ենք ամեն հնարավորը , որպեսզի մեր սոցիալական ցանցում յուր

Microsoft-ը ներկայացրել է Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը

Image
Microsoft ընկլերությունը Սան Ֆրանցիսկոյի   Windows Phone Summit կոնֆերանսում ներկայացրել է   Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը։ Windows Phone 8- ը հիմնված կլինի NT- ի վրա։ « Այժմ մենք կարող ենք ասել , որ գոյություն ունի միայն մեկ Windows ։ Windows 8, Windows Phone 8- ը՝ այդ բոլորը միեւնույն   Windows- ն է », - հայտարարել է   Microsoft- ի փոխնախագահ Ջո Բելֆիորը։   Այն կաշխատի բազմագործառույթ պրոցեսորներով սարքերում , որը թույլ կտա   օգտագործողներին առաջարկել սարքերի ավելի լայն   քանակություն։   Windows Phone 8- ի եւս մեկ առանձնահատկությունը կլինի   SD հիշողության քարտի առկայությունը եւ   NFC մոդուլը։ NFC տեխնոլոգիան կիրագործվի Wallet (« Դրամապանակ ») հավելյալ բաժնում։ Նոր սարքի էկրանի առավելագույն թողունակությունը կլինի   1280- ը 720- ի հարաբերակցությամբ , կամ   1280x768 պիքսել , հայտնում է   «api» կայքը։ ՕՀ - ի կազմում կլինի Internet Explorer 10 բրաուզերը՝ HTML5- ով։ Windows Phone 8- ում   Bing քարտե