Posts

Showing posts with the label Պատմության քառուղիներում

Ամենաառեղծվածային կորած քաղաքներից մեկը. Պետրա, Հորդանան

Image
Պետրայի հայտնաբերումն ինքնին բավականին վիճահարույց է, որովեհտև շատերը կասկածի տակ են առնում այն դրույթը, որ այն կորսյալ էր: Այն լքված էր, բայց գրեթե վստահաբար կարելի պնդել, որ դրա գոյության մասին քաջատեղյակ էին տեղացի քոչվոր ցեղերը: Ամեն դեպքում, առնվազն Արևմտյան գիտության համար այն կորած էր մոտ 1000 տարի:

Պատմության այս օրը. Կործանվեց Սուրբ Հռոմեական կայսրությունը

Image
Սուրբ Հռոմեական կայսրությունը ստեղծվել է 962թ. գերմանացի թագավոր Օտտոն Առաջինի կողմից, ով երազում էր վերականգնել Կարլ Մեծի կայսրությունը: 12-րդ դարում կայսրության ուժը թուլանում է քաղաքացիական պատերազմի պատճառով, որը ծագել էր Ուելֆ և Գոգենշտաուֆեն թագավորական դինաստիաների միջև:

Ռադիոյի օր

Image
1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական Միությունում «Ռադիոյի օր»:

Այսօր Ստրկության արգելման միջազգային օրն է

Image
Այսօր Ստրկության արգելման միջազգային օրն է, որը ամեն տարի նշում են դեկտեմբերի 2-ին` կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` Մարդկանց վաճառքի և երրորդ անձանց կողմից մարմնավաճառության կոնվենցիայի ընդունման հետ:  «2007թ.-ի մարտի 25-ին նշվում է բրիտանական գաղութների ստրուկների վաճառքի արգելման տարելիցը: Նաև փաստ է, որ մենք չենք կարողացել վերացնել ստրկությունը ամբողջությամբ: Ժամանակակից ստրկության տարատեսակները ծաղկում են ապրում խտրականության պատճառով: Այսօր մենք պետք է շարունակենք պայքարը»,- նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:  1862թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը օրենք ընդունեց ԱՄՆ-ի ողջ տարածքում ստրկության արգելման մասին: 

376 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հարվարդի համալսարանը

Image
1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը: Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817):  19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ...

183 տարի առաջ այսօրն առաջին անգամ Արարատը բարձրանալու փորձ է արվել

Image
1829 թվականին հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող բիբլիական Արարատ լեռան (5 165 մ) առավել բարձր` արևմտյան բարձունք հասնելու առաջին փորձը: Արարատն առաջինը բարձրացողների խումբը գլխավորել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի 62-ամյա ակադեմիկոս Եգոր Իվանովիչ Պարրոտը (ծագումով գերմանացի, ռուս ֆիզիկոս): Նրա օգնականների և ուղեկիցների շարքում է եղել 24-ամյա ազգագրագետ Խաչատուր Աբովյանը` ապագա հայկական նոր գրականության ռահվիրան: Աղբյուր՝1in.am

Հանրահայտ Hollywood գրությունը 89 տարեկան է

Image
Ուղիղ 89 տարի առաջ՝ 1923թ. հուլիսի 13*-ին Մաունթ Լի լեռան վրա հայտնվեց է Hollywood գրառումը:  Սկզբնապես այն գրված է եղել Hollywoodland և ոչ մի կապ չի ունեցել կինոյի հետ: Ընդ որում՝ այն իրենից ներկայացնում էր նոր բնակելի թաղամասի գովազդ, սակայն շատ շուտով այն սկսեց գրավել զբոսաշրջիկներին:  Hollywoodland բառը գիշերը լուսավորվում էր էլեկտրական լույսերով, ցերեկը նրա լույսերը երևում էին 40 կմ հեռավորության վրա: Ենթադրվում էր, որ Hollywoodland-ը կգովազդվի մեկուկես տարի, սակայն գրությունն այդպես էլ մնաց նույն տեղում:  1949թ. գրությունը վերանորոգվեց և հանվեցին վերջին 4 տառերը: Այդ ժամանակ արդեն Hollywood-ն զուգորդվում էր Լոս Անջելեսի և կինոյի հետ:  1973թ. գրությունը հռչակվեց որպես պատմական հուշարձան:  1978թ. Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների բարեգործական հիմնադրամի ջանքերով գրությունը կապիտալ վերանորոգվեց:  Այսօրվա դրությամբ գրությունը բաղկացած է 15 մետր երկարությամբ և 12 մետր լայնությամբ սպիտակ տառերից: Յուրաքանչյուր տառի ստեղծման վրա ծախսվել է 27,500 դոլա...

Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենը 845 տարեկան է

Image
Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենն այսօր դարձել է 845 տարեկան: Կոպենհանգենի մասին առաջին անգամ հիշատակվում է 1043 թ. աղբյուրներում՝ որպես Հավն գյուղ (havn - նավահանգիստ): 1170 թվականին այն անվանափոխվում է Կոպենհանգենի («առևտրային նավահանգիստ»): 1254-ին այն քաղաքի կարգավիճակ է ստանում: 1433 թ. Կոպենհագենը դառնում է թագավորանիստ քաղաք: 1658-60 թթ. շվեդ-դանիական պատերազմի ժամանակ կայուն պաշտպանության շնորհիվ այն արտոնություններ է ստանում. քաղաքացիների ու ազնվականների իրավունքները հավասարեցվում են: 18-րդ դարում Կոպենհանգենը վերածվում է Դանիայի առևտրային կենտրոնի, սակայն 19-րդ դարի սկզբին անկում ապրում: 19-րդ դարի երկրորդ կեսին սկսվում է Կոպենհանգենի տնտեսականն վերածնունդն ու վերակառուցումը, իսկ 20-րդ դարում այն դառնում է կարևորագույն արդյունաբերական կենտրոն: Քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից է հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հուշարձանը: Գրողի անունով քաղաքում կան փողոցներ, թատրոններ, ռեստորաններ: Հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում «քաղաքը քաղաքի մեջ»՝ Քրիստիա...

Պատմության այս օրը

Image
1441   թ . –  Կիրակոս Ա Վիրապեցին   ընտրվեց   Ամենայն հայոց կաթողիկոս : 1918   թ . –  Ապարանի հերոսամարտի   հաղթանակի օրը : 1927   թ . – ծնվել է   Ֆրունզե Դովլաթյանը , հայ ճանաչված կինոռեժիսոր , դերասան և սցենարիստ ( մահ .  1997   թ .): 1937   թ . – գործարկվեց   Ոսկե Դարպասներ   կամուրջը : 1937   թ . – մահացել է   Ատրպետը , հայ գրող , արձակագիր , նրա գրվածքի հիման վրա է նկարահանվել   « Տժվժիկ »   ֆիլմը ( ծն .  1860   թ .): 1941   թ . –  Մեծ Բրիտանիայի   թագավորական ռազմածովային ուժերը խորտակեցին   գերմանական  «Bismarck» նավը : 1964   թ . – մահացել է   Ջավահարլալ Ներուն ,  Հնդկաստանի   ազգային ազատագրական պայքարի առաջնորդ ( ծն .  1889   թ .): 1970   թ ....

Պատմության այս օրը

Image
451   թ . – տեղի ունեցավ   Ավարայրի ճակատամարտը , հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը : 1521   թ . –  Կառլոս V - ը ստորագրեց « Վորմսյան էդիկտը », որով հանձնարարվում էր ձերբակալել   Մարտին Լյութերին : 1799   թ . –  ռուս - ավստրիական   պատերազմի ժամանակ ռուսական զորքերը  Ալեքսանդր Սուվորովի   հրամանատարությամբ գրավեցին   Թուրինը : 1897   թ . – առաջին անգամ տպագրվեց   Բրեմ Սթոքերի   « Դրակուլա »   վեպը : 1918   թ . – ստեղծվեց   Վրաստանի   առաջին հանրապետությունը : Վրաստանում նշվում է որպես անկախության տոն : 1966   թ . –  Գայանան   անկախացավ   Մեծ Բրիտանիայից : 1972   թ . –  Ռիչարդ Նիքսոնը   և   Լեոնիդ Բրեժնևը   Մոսկվայում   պայմանագիր ստորագ...

Պատմության այս օրը

Image
1471   թ . – ծնվել է   Ալբրեխտ Դյուրերը ,  գերմանացի   նկարիչ , Վերածննդի   ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը ( մահ .  1528   թ .): 1502   թ . –  պորտուգալացի   ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց   Սուրբ Հեղինեի կղզին : 1804   թ . – բացվեց   Փարիզի   Պեր Լաշեզ   գերեզմանատունը : 1813   թ . – Ռուս - Պրուսական զորքերը գեներալ Պյորտ Վիտգենշտեյնի գլխավորությամբ հաղթանակ տոնեցին   Նապոլեոն Բոնապարտի զորքի նկատմամբ : 1904   թ . – Փարիզում ստեղծվեց   Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան : 1921   թ . – ծնվել է   Անդրեյ Սախարովը ,  ռուս   գիտնական , ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը , Խաղաղության   Նոբելյան մրցանակի   դափնեկիր ( մահ . 1989   թ .): 1945   թ . – տեղի ...

Պատմության այս օրը

Image
1471   թ . – ծնվել է   Ալբրեխտ Դյուրերը ,  գերմանացի   նկարիչ , Վերածննդի   ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը ( մահ .  1528   թ .): 1502   թ . –  պորտուգալացի   ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց   Սուրբ Հեղինեի կղզին : 1804   թ . – բացվեց   Փարիզի   Պեր Լաշեզ   գերեզմանատունը : 1813   թ . – Ռուս - Պրուսական զորքերը գեներալ Պյորտ Վիտգենշտեյնի գլխավորությամբ հաղթանակ տոնեցին   Նապոլեոն Բոնապարտի զորքի նկատմամբ : 1904   թ . – Փարիզում ստեղծվեց   Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան : 1921   թ . – ծնվել է   Անդրեյ Սախարովը ,  ռուս   գիտնական , ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը , Խաղաղության   Նոբելյան մրցանակի   դափնեկիր ( մահ . 1989   թ .): 1945   թ . – տեղի ...

Պատմության այս օրը

Image
1471   թ . – ծնվել է   Ալբրեխտ Դյուրերը ,  գերմանացի   նկարիչ , Վերածննդի   ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը ( մահ .  1528   թ .): 1502   թ . –  պորտուգալացի   ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց   Սուրբ Հեղինեի կղզին : 1804   թ . – բացվեց   Փարիզի   Պեր Լաշեզ   գերեզմանատունը : 1813   թ . – Ռուս - Պրուսական զորքերը գեներալ Պյորտ Վիտգենշտեյնի գլխավորությամբ հաղթանակ տոնեցին   Նապոլեոն Բոնապարտի զորքի նկատմամբ : 1904   թ . – Փարիզում ստեղծվեց   Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան : 1921   թ . – ծնվել է   Անդրեյ Սախարովը ,  ռուս   գիտնական , ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը , Խաղաղության   Նոբելյան մրցանակի   դափնեկիր ( մահ . 1989   թ .): 1945   թ . – տեղի ...

Պատմության այս օրը

Image
1498   թ . –  Վասկո դա Գաման   հասավ   Հնդկաստան : 1562   թ . –  Սեբաստիայում   գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս   Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում   Հռոմի պապ Պիոս Դ - ին : 1799   թ . – ծնվել է   Օնորե դը Բալզակը ,  ֆրանսիացի հռչակավոր գրող ( մահ .  1850   թ .): 1882   թ . –  Գերմանիան ,  Ավստրո - Հունգարիան   և   Իտալիան ստեղծեցին « Եռյակ միությունը »: 1908   թ . – ծնվել է   Ջեյմս Ստյուարտը , ամերիկացի դերասան ,  Օսկարի   և   Ոսկե Գլոբուսի   դափնեկիր ,  Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի   ցանկում պատվավոր 3- րդ տեղում է ( « Այս հրաշալի կյանքը » , մահ . 1997   թ .): 1902   թ . –  Կուբան   հայտարարվեց ...

Պատմության այս օրը

Image
1799   թ . – մահացել է   Պիեռ Բոմարշեն ,  ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս ( ծն .  1732   թ .): 1897   թ . – ծնվել է   Գուրգեն Ջանիբեկյանը , թատրոնի և կինոյի հայ հանրաճանաչ դերասան ( մահ .  1978   թ .): 1897   թ . – ծնվել է   Ֆրենկ Կապրան ,  ամերիկացի   նշանավոր ռեժիսոր , ստացել է 3  Օսկար   որպես   լավագույն ռեժիսոր ( « Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը » ,  « Այս հրաշալի կյանքը » , մահ .  1991   թ .): 1972   թ . –  Ուկրաինայի   Խարկով   քաղաքից   Մոսկվա   թռչող ԱՆ -10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ 1980   թ . –  Վաշինգտոն նահանգում   Սենտ Հելենս ( Սուրբ Հեղինե )  հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ : ...