Posts

Showing posts from January, 2013

Facebook-ում Նոր տարվա օրերին կրկնապատկվել է ներբեռնումների քանակը

Image
Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Նոր տարվա ընթացքում կայքում ներբեռնել են ռեկորդային՝ 1 մլրդ լուսանկար, հաղորդում է TechCrunch-ը, նկատի ունենալով դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ն ընկած 48 ժամը:   Նախորդը ռեկորդը գրանցվել էր անցյալ տարի, երբ նույն ժամանակահատվածում ներբեռնվել էր 844 մլն լուսանկար: Միջինում օրական Facebook-ում դրվում է 300 մլն. լուսանկար: Նոր տարվա օրերին այդ թիվը փաստորեն գրեթե կրկնապատկվել է: 2013թ. հունվարի 15-ին սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ում առկա է մոտ 240 մլրդ. լուսանկար: Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքի օգտատերերի թիվը 1 մլրդ. Է: