Posts

Showing posts with the label Ավտոաշխարհ

Ամենաթանկարժեք ռետրո ավտոմեքենաները

Image
Ռետրո մեքենաներ գնելը լավագույն ներդրումներից մեկն է, հաղորդում է RBK-ն:

Ջեյմս Բոնդի՝ առանց անիվների ավտոմեքենան աճուրդի կհանվի 1 մլն դոլարով

Image
007 գործակալի հանրահայտ մեքենաներից մեկի տերը պատրաստվում է այն աճուրդի հանել: «Լրտեսը, ով ինձ սիրել է» ֆիլմի լեգենդար մեքենան, որը պատահաբար տղամարդու ձեռքն է հայտնվել ընդամենը 100 դոլարով, ծրագրում է մեկ միլիոն դոլարի շահույթ ստանալ: Այս մասին հայտնում է mirfactov պորտալը:

Աշխարհի ամենաթեթև և հզոր ավտոմեքենաները

Image
Աշխարհի ամենաարտադրվող մեքենաների վարկանշային աղյուսակում հոլանդական Donkervoort-ը զբաղեցնում է հինգերորդ հոիզոնականը:

Buggati-ն կարտադրի աշխարհում 8 ամենաարագընթաց սպորտային ավտոմեքենաները

Image
Հայտնի ավտոմեքենայի նոր տարբերակի ամբողջական անվանումն է Bugatti Veyron Grand Sport Vitesse World Record Car Edition: Արտադրողը հայտարարում է, որ 2.4 մլն եվրո արժողությամբ սպորտային ավտոմեքենան կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական բաց ավտոմեքենան: Առայժմ խոսքը 8 օրինակի մասին է:

Հաջորդ BMW X6-ն ավելի թեթև ու ագրեսիվ կդառնա

Image
BMW կոնցեռնը կրկին ձգտում է «ողջ մոլորակից առաջ» լինել. BMW X6 քրոս-կուպեի երկրորդ սերունդը պատրաստ կլինի արդեն 1,5 տարի հետո: Բավարացիները հույս ունեն, որ դրանով սպորտային արտաճանապարհայիններ պատրաստող մրցակիցներին համարժեք պատասխան կտան, հաղորդում է   Autocar -ը: Այն մասին, որ քրոսովերների և սպորտային մեքենաների հիբրիդներ են պատրաստում արդեն հայտարարել են Audi-ին, Mercedes-ը և Land Rover-ը: Սակայն BMW-ն մտադիր է, մինչ մրցակիցների արտադրանքը վաճառքի հանվի, թողարկել իր արդեն երկրորդ սերնդի նման մեքենան, քանի որ իրենք են այդ դասը ստեղծել: Իսկ նոր BMW X6-ը ներկայում թողարկվողից ավելի թեթև ու ավելի հզոր սպորտային կարողություններով կլինի: Autocar պորտալը, հղում կատարելով BMW-ում իր աղբյուրներին հաղորդում է, որ նոր Х6-ն ավելի հիմնովին տարանջատված կլինի «ծնող» մոդելից` X5-ից, և կստանա ավելի ինքնատիպ դիզայն: Մեքենան ավելի մեծ չափեր կունենա, որ հետևի ուղևորներին ավելի շատ տարածք տրամադրվի: Կմեծանա նաև անիվային բազան և լուսածերպը: Այնուամենայնիվ, X6-ը դեռևս X5-ի հ...

Bugatti-ն կցուցադրի աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան

Image
Ողջ աշխարհի ավտոարտադրողներն իրենց բոլոր ուժերը ուղղորդում են մրցակիցներին գերազանցելու համար` կատարելագործելով դիզայնը, տեխնիկական պարունակությունը և այլն: Իսկ Buggati ապրանքանիշը այլ ուղի է բռնել, նա ընդամենը ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան: Ֆրանսիական ընկերությունն իր նորույթը ներկայացնելու է հաջորդ տարի Ֆրանկֆուրտում: Bugatti-ի գլխավոր ինժեներ Ջյոնս Շուլենբուրգը բացահայատել է որոշ տեխնիկական առանձնահատկություններ: Նոր ավտոմեքենայի շարժիչն ունի 1600 ձիաուժ հզորություն, մինչև 100կմ/ժ արագացմանը ավոտմեքենան հասնում է 1,8 վայրկյանում: Հաղորդվում է ավտոմեքենայի առավելագույն արագությունը՝ 500կմ/ժ է: Բայց դրա համար Bugatti-ի նոր արտադրանքը պետք է ունենա ավելի նվազ քաշ, քան նախորդ մոդելը, ինչից էլ թեթև է 250 կգ-ով:

BMW-ն իր M5-ը ներկայացրել է հրազենային գնդակի տեսքով

Image
BMW-ն օգտագործել է իր M5-ը որպես հրազենային գնդակ` հոյակապ արվեստի գործ ստեղծելու համար: The Driven Blog-ը գրում է, որ մենք բոլորս էլ տեսել ենք տեսանյութեր, որոնցում հրազենով կրակում են ինչ-որ բանի և ցույց տալիս, թե ինչպես է գնդակը հարվածում տվյալ իրին դանդաղեցված կադրով: BMW-ն առաջ է գնացել մեկ քայլ` օգտագործելով իր F10 M5-ը որպես հրազենային գնդակ: Տեսանյութում մեքենան ընթանում է չափազանց մեծ արագությամբ և հիանալիորեն ներկայացվում է, թե այն ինչպես է հարվածում որոշ առարկաների և «կործանում» դրանք:

Գերթանկարժեք Bugatti, Lamborghini, McLaren և Lexus մեքենաները մրցել են թռիչքուղու վրա

Image
Motor Trend պարբերականը , իր «Head2Head» հավելվածի համար դասական ավտոմրցույթ է կազմակերպել , ուղիղ ճանապարհ դուրս բերելով մեր օրերի ամենաարագընթաց սուպերմեքենաներիը : Օդանավակայանի թռիչքուղու վրա , 14 մղոն տարածության ամենաարագ անցնելու համար մրցավազք են դուրս եկել Bugatti Veyron Grand Sport- ը , Lamborghini Aventador- ը , Lexus LFA- ն և McLaren MP4-12C- ն : Չնայած համընդհանուր ճանաչում է ստացել Bugatti Veyron- ի գերազանցությունը մաքսիմալ արագության և հզորության հարցում , սակայն պետք է նշել , որ այն նաև զգալիորեն ավելի ծանր է իր ածխապլաստիկ մրցակիցներից : Տեսանյութը բոլոր հարցերի պատասխանը կտա , թե որն է հաղթական կոմբինացիան լիաքարշակ համակարգը , հզորությունը , թե թեթևությունն ու դինամիկան :

Աշխարհի ամենահուսալի մեքենաները գերմանականներն են

Image
Աշխարհում ամենահուսալի մեքենաները գերմանական արտադրության են։ Ինչպես տեղեկացնում է NEWSru.com- ը ` վկայակոչելով Deutsche Welle- ն , նման եզրահանգում են կատարել Ավտոմեքենաների համագերմանական ակումբի անդամները՝ ուսումնասիրելով 2011 թ . ին Գերմանիայում արձանագրված մեքենաների անսարքության 230 հազար դեպքերը։ Ըստ ակումբի՝ ամենահուսալին Audi A5- ն է , որին հաջորդում են Audi Q5- ն ու BMX X3- ը։ Նախկինում բացարձակ առաջատարներ Toyota Avensis- ը եւ Mazda 6- ը նույնիսկ չեն հայտնվել լավագույն տասնյակում , իսկ բիզնես կլասի մեքենաների հորիզոնականը գրավել է Audi A6- ը։ 5- րդ սերիայի BMW- ն եւ E դասի Mercedes- ը եւս լավագունների շարքում են ։

Հայտնի են աշխարհի երեք լավագույն ավտոմեքենաները

Image
Ժնեւի ավտոսրահում « Տրավա համաշխարհային ավտոմոբիլ » կոչման համար մրցույթում հայտարարվել են երեքական հաղթողները ` ներկայացված կատեգորիաներից յուրաքանչյուրի համար : Ինչպես հաղորդում   է  « ԱվտոՎեստին »,   գլխավոր ` « Տարվա ավտոմոբիլ » անվանակարգում   եզրափակիչ են դուրս եկել «BMW 3 Series»- ը , «Porsche 911»- ը եւ «Volkswagen up!»- ը : « Տարվա լավագույն սպորտային ավտոմեքենա » անվանակարգում կմրցակցեն «Lamborghini Aventador LP 700-4»- ը , «McLaren MP4-12C»- ը եւ «Porsche 911»- ը : Աշխարհի երեք ամենաէկոլոգիական մեքենաներն են  «Ford Focus Electric»- ը , «Mercedes-Benz 250 CDI BlueEFFICIENCY»- ը եւ «Peugeot 3008 Hybrid»- ը , իսկ   ամենահաջող դիզայնով մեքենաներ են ընտրվել «Citroen DS5»- ը , «Range Rover Evoque» եւ դարձյալ «Volkswagen up!»- ը : Յուրաքանչյուր կատեգորիայի հաղթողը կընտրվի ապրիլին ` նյույորքյան ավտոսրահում :