Posts

Showing posts with the label Սպորտ

«Շախտյոր» - «Գովերլա»` 5:1. Մխիթարյանի 17-րդ գոլը` 17-րդ րոպեին` 17-րդ տուրում

Image
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի շրջանակներում 17-րդ գոլը հեղինակեց` հանդիպման 17-րդ րոպեին: «Շախտյոր» - «Գովերլա» խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1 հաշվով: Հավելենք, որ հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Եդիգարյանը: «Շախտյոր» - «Գովերլա»` 5:1 1:0 Իլսինյո (5'), 2:0 Վիլիան (13'), 3:0 Մխիթարյան (17'), 3:1 Լե Տալեկ (45'), 4:1 Դուգլաս Կոստա (62'), 5:1 Դևիչ (80')

«Սպարտակը» կխաղա «Բարսելոնայի» հետ

Image
Մոսկվայի «Սպարտակի» եւ «Բարսելոնայի» վետերանների թիմերը կհանդիպեն սեպտեմբերին իսպանական Կոստա Բրավա ծովափում կայանալիք «Մարզական ալիք» սիրողական ֆուտբոլային փառատոնում։ Սեպտեմբերին 21-ին հանդիպումը տեղի կունենա կատալոնական «Պալամոս» հնագույն ակումբի ստադիոնում եւ նվիրված կլինի մոսկովյան ակումբի 90-ամյակին, հաղորդում է  Championat.com -ը։ Թիմերի նախնական կազմերը «Բարսելոնա». Սուբիսարետա, Անգոյ, Ամոր, Ֆերեր, Էուսեբիո, Բակերո, Կրոյֆ, Մորատայա, Բեգիրիստայն, Սերխի, Սալինաս, Ֆրադերա: «Սպարտակ». Չերենկով, Գավրիլով, Ռոմանցեւ, Յարցեւ, Պարֆյոնով, Եգորովիչ, Կարպին, Կեչինով, Կոկորեւ, Մամեդով, Պոպով, Պոզդնյակով, Ռոդիոնով, Խլեստով, Կովտուն, Խիդիյատուլին, Շավլո, Շմարով, Տիտով, Բեսչաստնիխ:

Եվրո-2012. Լեհ ֆանատները հարձակվել են կանանց եւ երեխաների հետ հանդիպման եկած ռուս ֆուտբոլասերների վրա

Image
Վարշավայում կայացած Ռուսաստան – Լեհաստան (1:1) հանդիպումից հետո նոր բախումներ են գրանցվել լեհ եւ ռուս ֆանատների միջեւ : Վարշավայում կենտրոնում , ռուս երկրպագուների ֆան - գոտու մոտ լեհ ծայրահեղականները հարձակվել են կանանց եւ երեխաների հետ հանդիպմանը այցելած ռուս ֆուտբոլասերների վրա : Ռուսաստանցիների մեջ չեն եղել այսպես կոչված մարտական ֆանատներ , որոնք կարող էին դիմադրություն ցույց տալ : Միջադեպի վայրում ոստիկաններ չեն եղել , հաղորդում է   championat.com - ը : Տուժածներին օգնություն է ցույց տվել շտապօգնությունը : Տեսանյութում ավելի վաղ , խաղից առաջ տեղի ունեցած բախումներն են :

Լեհաստանը Եվրո-2012-ի համար 7 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան Ուկրաինան

Image
« Եվրո - 2012- ի անցկացման համար Ուկրաինայի գործառնական ծախսերը կազմել են 55 մլն դոլար : Դրանք ուղղվել են մրցաշարը սպասարկող անձնակազմի լեզվի ուսուցմանը , առաջնության գովազդին ու տեղեկատվական աջակցությանը : Իսկ առաջնության նախապատրաստման ընդհանուր գումարը կազմել է 5 մլրդ դոլար »,- ասել է Կոլեսնիկովը ` հավելելով , որ մնացյալ գումարը հիմնականում ուղղվել է օդանավակայանի , ճանապարհների կառուցմանը , տրանսպորտային ենթակառուցվածքի նախապատրաստմանը : Ինչպես հաղորդում է « ՌԻԱ Նովոստի » գործակալությունը , փոխվարչապետը միևնույն ժամանակ հայտնել է , որ Լեհաստանը ծախսել է 34 մլրդ դոլար : Նրա խոսքով ` հյուրընկալող 2 երկրներն էլ պատրաստ են բարձր մակարդակով անցկացնել Եվրո -2012- ը :

Շարապովան մոտենում է Ազարենկոյին

Image
Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան (WTA) մայիսի 21-ին հրապարակել է  վարկանաշային նոր աղյուսակը : Առաջատարի դիրքը պահպանել է բելառուս Վիկտորիա ազարենկոն: Երկրորդ տեղում գտնվող Ռռոմի մրցաշարում հաղթանակ տարած ռուսաստանցի Մարիա Շարապովան աստիճանաբար մոտենում է առաջատարին: Եռյակը եզրափակում է Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկան: WTA. չեմպիոնական մրցավազք, 2012թ մայիսի 21 1. Վիկտորիա Ազարենկո (Բելառուս) - 5765 միավոր 2. Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 4540 3. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 3536 4. Սերենա Վիլյամս (ԱՄՆ) - 2515 5. Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 2350 6. Լի Նա (Չինաստան) - 2091 7. Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա) - 1822 8. Կարոլին Վոզնյացկի (Դանիա) - 1812 9. Սարա Էրանի (Իտալիա) - 1730 10. Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) - 1721 NEWS.am Sport

Իկեր Կասիլիասը ծննդյան օրը նշեց դելֆինների հետ

Image
Մայիսի 20-ին Իսպանիայի ազգային ահավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը դարձավ 31 տարեկան: Facebook-ի իր էջում դարպասապահը տեղադրել է ծննդյան օրվա նկարներից մեկը, որտեղ նա դելֆինարիումում լողում է դելֆինի հետ: Նկարի վերնագիրն է ` «Ես և իմ նոր ընկերը»: NEWS.am Sport

Լոնդոնի «Չելսին»՝ Եվրոպայի ուժեղագույն ակումբ

Image
Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսում լոնդոնցիները հազվադեպ էին գրոհներ կազմակերպում, բայց մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: «Բավարիան» տարածքային ու խաղային լուրջ առավելություն ուներ, ինչն արտահայտվում էր «Չելսիի» դարպասի մոտ ստեղծված վտանգավոր պահերով: Առաջին 45 րոպեների ընթացքում մյունխենցիներն ավելի հետաքրքիր ու վտանգավոր էին գործում, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: «Բավարիան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն լոնդոնցիները հիանալի էին պաշտպանվում: Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը՝ ...

Լոնդոնում մեկնարկել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Image
Բրիտանական British Airways ավիաընկերության հատուկ չվերթով մայիսի 18-ին օլիմպիական կրակը տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության ռազմածովային ուժերի ավիացիոն բազա, հաղորդում է  BBC -ն: Օլիմպիական ջահին ուղեկցում էին արքայադուստր Աննան եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեհեմը, Մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում մեկնարկել է 9 օր առաջ Հունաստանում բոցավառված օլիմպիական կրակի փոխանցումավազքը, որ սկսել է Օլիմպիական խաղերի եռակի հաղթող Բեն Էյնսլին: 70 օրվա ընթացքում կրակը կանցնի 13 հազար կմ: Փոխանցումավազքին կմասնակցի 8 հազար մարդ:   Օլիմպիական կրակը կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: NEWS.am Sport

«Արսենալն» արգելել է Վան Պերսին շփվել լրագրողների հետ

Image
Հոլանդիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին ժամանակավորապես չի շփվի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: The Guardian -ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբն արգելել է հոլանդացուն զրուցել լրագրողների հետ։ Արգելքն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչեւ որ հարձակվողը կլինի Հոլանդիայի հավաքականի տրամադրության տակ: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը դեռեւս համաձայնության չի եկել Վան Պերսիի հետ նոր պայմանագրի հարցում։ NEWS.am Sport

Դել Պյերոն հնարավոր է տեղափոխվի Անգլիա

Image
Իտալիայի նորընծա չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 37-ամյա լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում: Հունիսին նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կարող է քննարկել «Արսենալի», «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» եւ «Տոտենհեմի» առաջարկները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի ֆուտբոլիստը կխաղա ԱՄՆ-ում, սակայն անգլիական Պրեմյեր լիգայի թիմերը եւս սկսել են հետաքրքրվել նրանով: Ընթացիկ մրցաշրջանում Դել Պյերոն 27 հանդիպումներում խփել է 5 գնդակ: Կարիերան «Յուվենտուսում» Դել Պյերոն կավարտի մայիսի 20-ին` «Նապոլիի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, հաղորդում է  Football Italia -ն:  NEWS.am Sport

Ֆուտբոլային ֆանատների ճակատամարտ, Ստամբուլի փողոցներում

Image
Թուրքական Ֆեներբախչեի երկրպագուները , իրենց սիրելի թիմի չեմպիոնական տիտղոսը կորցնելու պատճառով , ավերել են մարզադաշտն ու մերձակա փողոցները , ոստիկանությունը մի իսկական ճակատամարտ է տվել մոլեգնած ամբոխին : Հիշեցնենք որ Ֆեներբախչե Գալաթասարայ հանդիպումը իր ոչ ոքի արդյունքով չեմպոնությունից զրկեց Ֆեներբախչեին :

Հռոմ. Դավիթ Նալբանդյանը մեկնարկեց հաղթանակով

Image
Հռոմում մեկնարկած թենիսի Masters-1000 մրցաշարի առաջին շրջանում արգենտինացի Դավիթ Նալբանդյանը պարտության մատնեց իսպանացի Ալբերտ Ռամոսին: 1 ժամ 37 րոպե տեւած մրցախաղում Նալբանդյանը հաղթեց 6:3, 6:4 հաշվով: Նալբանդյանի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Էնդի Մարեյը: NEWS.am Sport

NBA. Լավագույն դրվագները

Image
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Արեւմուտքի քառորդ եզրափակիչում «Լոս Անջելես Կլիպերսը» շարքի 7-րդ խաղում 82:72 հաշվով հաղթեց «Մեմֆիսին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Սան Անտոնիոյի» հետ: Արեւելքի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մայամին» տանը 95:86 հաշվով պարտության մատնեց  «Ինդիանային»: NBA.  Արեւմուտք.1/4 եզրափակիչ   «Մեմֆիս» -  « Լոս   Անջելես   Կլիպերս »  - 72:82 (13:16, 25:23, 18:16, 16:27) Շարքի հաշիվ` 3-4 Արեւելք. 1/2 եզրափակիչ « Մայամի »  - «Ինդիանա»` 95:86 (20:23, 22:25, 28:22, 25:16) Շարքի հաշիվ` 1-0 NEWS.am Sport

«Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց առանց պարտության

Image
Իտալական A Սերիայի վերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ատալանտային»՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության: Նախորդ անգամ նման ցուցանիշ 1991/92 մրցաշրջանում գրանցել էր «Միլանը»: Թուրինցիներին հաղթանակ պարգեւեցին իտալացի կիսապաշտպան Լուկա Մարոնեի, Ալեսանդրո Դել Պյերոյի եւ Անդրեա Բարցալիի դիպուկ հարվածները: «Յուվենտոսի» շվեյցարացի պաշտպան Ստեֆան Լիխշտայները դարձավ ինքնագոլի հեղինակ: Վերջին տուրում հաղթանակ տարավ նաեւ արծաթե մեդալ նվաճած «Միլանը»: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց A Սերիայից դուրս մնացած «Նովարային»: 20-րդ րոպեին արգենտինացի պաշտպան Սանտյագո Գարսիան առաջ մղեց «Նովարային», սակայն երկրորդ խաղակեսում Մաթյե Ֆլամինին եւ Ֆիլիպո Ինձագին հաղթանակ պարգեւեցին «Միլանին»: «Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց 84, իսկ «Միլանը»՝ 80 միավորով: Իտալիայի առաջնություն. 38-րդ տուր «Յուվենտուս» - «Ատալանտա՝ 3:1 Մարիոնե, 10, Դել Պյերո 28, Բարցալի, 90 (11մ.) – Լիխշտայներ, 8...

Մովսիսյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը

Image
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Բ խմբում ընդգրկված «Կրասնոդարը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց Նալչիկի «Սպարտակի» հետ` 3:3: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Կրասնոդարի» ռմբարկուն արժանացավ դեղին քարտի, իսկ 70-րդ րոպին՝ 2:2 հաշվի ժամանակ, անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով իր 15-րդ գոլը Ռուսաստանի առաջնությունում: Սակայն կրասնոդարցիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 76-րդ րոպեին դաշտի տերերի ռուս կիսապաշտպան Ռոման Կոնցեդալովը հավասարեցրեց հաշիվը՝ խփելով հանդիպման վերջին գնդակը: Հայաստանի ազգային հավաքական պաշտպան Հրայր Մկոյանի անունը բացակայում էր Նալչիկի թիմի հայտացուցակից: Ամենայն հավանականությամբ, Մկոյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կհեռանա «Սպարտակից»: Ռուսաստանի առաջնություն. 44-րդ տուր Բ խումբ «Սպարտակ Ն.» - «Կրասնոդար»՝ 3:3 Կոնցեդալով, 8, 74 Բոլով, 14 – Մարսիու, 11, Լոմբարսկի, 20, Մովսիսյան, 70 (11մ.) «Կռիլյա Սովետով» - «Թերեկ»՝ 1:1 Կորնիլյենկո,...

«Բետիսը» բոլորից շատ է գրավել «Բարսելոնայի» դարպասը

Image
Իսպանիայի 2011/12թթ. առաջնությունում Սեւիլիայի «Բետիսը» բոլորից շատ է գրավել արծաթե մեդալ նվաճած կատալոնական «Բարսելոնայի» դարպասը, հաղորդում է Infostrada -ն: Պրիմերայի ընթացիկ առաջնությունում անդալուզական ակումբը չորս գոլ է խփել «Բարսելոնայի» հետ խաղերում: Մադրիդի «Ռեալը» 2011/12թթ. մրցաշարի ընթացքում երեք գնդակ է ուղարկել կատալոնացիների դարպասը: NEWS.am Sport

Էդեն Ազարը՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Image
Բելգիայի հավաքականի եւ «Լիլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Ֆրանսիայի 2011/12թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է  L’Equipe -ը: Ֆրանսիական թերթի լրագրողների քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում է հայտնվել «Մոնպելյեի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով խփած 21 գոլերով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Ազարը 46 հանդիպում է անցկացրել «Լիլի» կազմում եւ դարձել է 18 գոլի հեղինակ: NEWS.am Sport

Արմինե Սինաբյանը զրկվեց օլիմպիական ուղեգրից

Image
Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Սինաբյանը անհաջող մեկնարկեց Չինաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին շրջանում 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը 9:13 հաշվով պարտվեց իսպանացի Ջենիֆեր Միրանդա Մաքուեդային եւ դուրս մնաց հետագա պայքարից: 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը մայիսի 15-ին ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Լումինիտա Տուրչինի հետ: Չինաստանի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են ձեռք բերում 1-3-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները: NEWS.am Sport

Կալաձեն հեռանում է ֆուտբոլից՝ սկսելով քաղաքական կարիերա

Image
Իտալական «Ջենոայի» վրացի պաշտպան Կախա Կալաձեն հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: «Սա շատ կարեւոր շրջան է իմ կյանքում: Ֆուտբոլում անցկացրած 19 անմոռանալի տարիներից հետո ես գնում եմ հանգստի: Իհարկե, կկարոտեմ Միլանի եւ Ջենոայի երկրպագուներին ու ֆուտբոլիստներին, սակայն որոշել եմ կենտրոնանալ քաղաքականության վրա: Ուզում եմ պայքարել Վրաստանի ազատության համար»,- Կալաձեի խոսքը մեջբերում է  Goal.com -ը: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում 34-ամյա պաշտպանը հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», Կիեւի «Դինամոյում», իտալական «Միլանում» եւ «Ջենոայում»: NEWS.am Sport

«Ալանիան» Պրեմյեր լիգայի ուղեգիր ձեռք բերեց

Image
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին տուրում «Ալանիան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ եւ հնարավորություն ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Պրեմյեր լիգայում: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 61-րդ րոպեին: «Ուրալն» առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում: Յարոսլավլի «Շիննիկը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սիբիրին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Շիննիկը» զբաղեցրեց չորրորդ տեղը եւ հնարավորություն ստացավ պայքարել Պրեմյեր լիգայի վերջին ուղեգրի համար: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնություն. 52-րդ տուր «Շիննիկ» - «Սիբիր»՝ 1:2 Սկրիլնիկով, 64 – Աստաֆեւ, 3, Շպիչիչ, 50 «Ուրալ» - «Ալանիա»՝ 2:2 Նովիկով, 26, Տկաչեւ, 90 (11մ.) – Նեկո, 13, Տուրսունով, 90 «Դինամո Բրյանսկ» - «Մորդովիա»՝ 1:0 Սորոկին, 14 «Տորպեդո» - «Նիժնի Նովգորոդ»՝ 3:0 Բելոուսով, 37, Ռիպով, 45, Սատալկ...