Posts

Showing posts from October, 2012

Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը

Image
Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը: Նորույթը համատեղելի է ОС Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ: Նոր տարբերակ հնարավոր է մուտք գործել` օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի անունն ու գաղտնաբառը: Այս տարբերակով կարող են աշխատել այն օգտվողները, որոնք ավելի վաղ գրանցված չէին համակարգում: Skype-ի նոր տարբերակից օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել Windows Live-ի Messenger-ի, Outlook.com-ի և Hotmail-ի իրենց ունեցած հասցեներով: Շատ շուտով Windows Live Messenger-ի օգտատերերը կկարողանան տեսակապ կամ ձայնային կապ հաստատել Skype-ի օգտատերերի հետ: Նոր տարբերակը հնարավորություն է տալիս աշխատել ուրիշ ճանաչված ծառայությունների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով: Արտաքին տեսքով Windows-ից և Mac-ից օգտվողների համար Skype-ի նոր տարբերակը գործնականում նույնն է: Աղբյուր՝1in.am

376 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հարվարդի համալսարանը

Image
1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը: Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817):  19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ մայ

Նոր տոստերը հացի վրա տպում է եղանակի տեսությունը

Image
Դիզայներների մի խումբ արդիականացնում է խոհանոցային տեխնիկայի ամենահայտնի իրը՝ տոստերը: Նոր մոդելը կարողանում է հացի վրա զետեղել Երկրի այս կամ այն շրջանի եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը:  Այլ խոսքով՝ այդ տոստերը կարող է հացի վրա տպել եկող տարվա եղանակի կանխատեսումները,- հաղորդում է Supreme2-ը: Նման արտասովոր գործընթացի կատարման համար տոստերը Wi-Fi կապի հնարավորություն ունի, իսկ եղանակի տեսությունը պատկերվում է ավանդական նկարների տեսքով: Աղբյուր՝ 1in.am

Ֆլորիդայի լողափերից մեկում հսկայական ակնագունդ է հայտնաբերվել

Image
ԱՄՆ - ի Հարավային Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում առեղծվածային և իր հսկայական չափերով ապշեցնող մի ակնագունդ է հայտնաբերվել։ Դրան նայելիս ակամայից հարց է ծագում՝ ո՞ր կենդանուն է այն պատկանել , գրում է YahooNews- ը։ Այժմ առեղծվածային ակնագունդը հանձնվել է վտանգված ձկնատեսակների և վայրի բնության պահպանման հարցերով զբաղվող ամերիկյան մի   կազմակերպության մասնագետներին , ովքեր պետք է փորձեն լուծել այս գաղտնիքը։ Կառլի Սեգելսոնի խոսքով՝ ակնագունդն իր չափերով փոքր - ինչ մեծ է բեյսբոլի գնդակից և , հավանաբար , պատկանել է որևէ ծովային կաթնասունի։ Որոշ ժամանակ անց այն կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգի հետազոտական լաբորատորիաներից մեկը , որտեղ էլ հնարավոր կլինի ճշգրիտ որոշել , թե ինչ կենդանու է ակնագունդը պատկանել։ Իսկ մինչ այդ , տարբեր գիտնականներ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում , որոնցից մեկի համաձայն՝ այն կարող է լինել կետի կամ հսկայական կաղամարի աչք ։ Աղբյուր՝ tert.am

183 տարի առաջ այսօրն առաջին անգամ Արարատը բարձրանալու փորձ է արվել

Image
1829 թվականին հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող բիբլիական Արարատ լեռան (5 165 մ) առավել բարձր` արևմտյան բարձունք հասնելու առաջին փորձը: Արարատն առաջինը բարձրացողների խումբը գլխավորել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի 62-ամյա ակադեմիկոս Եգոր Իվանովիչ Պարրոտը (ծագումով գերմանացի, ռուս ֆիզիկոս): Նրա օգնականների և ուղեկիցների շարքում է եղել 24-ամյա ազգագրագետ Խաչատուր Աբովյանը` ապագա հայկական նոր գրականության ռահվիրան: Աղբյուր՝1in.am