«Շախտյոր» - «Գովերլա»` 5:1. Մխիթարյանի 17-րդ գոլը` 17-րդ րոպեին` 17-րդ տուրում


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի շրջանակներում 17-րդ գոլը հեղինակեց` հանդիպման 17-րդ րոպեին:

«Շախտյոր» - «Գովերլա» խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1 հաշվով: Հավելենք, որ հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Եդիգարյանը:

«Շախտյոր» - «Գովերլա»` 5:1

1:0 Իլսինյո (5'), 2:0 Վիլիան (13'), 3:0 Մխիթարյան (17'), 3:1 Լե Տալեկ (45'), 4:1 Դուգլաս Կոստա (62'), 5:1 Դևիչ (80')

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ