Posts

Կյանքի համար ամենապիտանի խոշոր քաղաքը Աբու Դաբին է

Image
ԱՄԷ-ի մայրաքաղաքը հաղթել է միջազգային International Awards for Liveable Communities մրցույթում։ Այս մասին հաղորդել է Khaleej Times-ը: «Աբու Դաբի քաղաքը բնակության համար լավագույն քաղաքն է համարվել: ԱՄԷ-ի մայրաքաղաքը գլխավոր տեղն է զբաղեցրել International Awards for Liveable Communities մրցույթում՝ առաջ անցնելով 400.000-ից ավել բնակչություն ունեցող 11 այլ քաղաքներից»,- նշվում է հաղորդագրության մեջ: LivCom Awards–ի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ալ-Ային օազիս-քաղաքում:  Այս մրցույթում պայքարել են է 32 երկրներից 60 քաղաքներ: Երկրները գնահատվել են վեց հիմնական չափանիշներով՝ բնական և արհեստական միջավայր, լավագույն պրակտիկ փորձ բնական միջավայրի պաշտպանության ոլորտում, առողջ ապրելակերպ, արվեստ, մշակույթ և մշակութային ժառանգություն:

Գերմանացին կրկնակի ավտոկայանման ռեկորդ է սահմանել

Image
Գերմանացի կասկադյոր Ռոնի Վեշելսբերգերը կրկնակի ավտոկայանման նոր ռեկորդ է սահմանել և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:  Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, գերշանացին կարողացել 354 սմ երկարություն ունեցող Volkswagen up! մակնիշի ավտոմեքենան կայանել մեքենայի երկարությունն ընդամենը 14 սմ-ով գերազանցող հատվածում: Ընդ որում, մեքենան շարժվել է հետընթաց և պտտվել 270 աստիճանով: Գինեսի ռեկորդների գրքի դիտորդները ճշգրիտ հեռավորությունը չափել են հատուկ լազերային սարքավորման միջոցով և գրանցել են նոր համաշխարհային ռեկորդ: Այդպիսով, գերմանացին գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր չինացի Խան Յուեն այս տարվա մայիսին։ Չինացին կարողացել էր կայանել իր MiniCooper մեքենան մեքենայի երկարությունը 15սմ-ով գերազանցող հատվածում: 

Բրիտանացին ռեկորդ է սահմանել` առանց ինքնաթիռից օգտվելու 201 երկիր այցելելով

Image
Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է բրիտանացի Գրեհամ Դեյվիդ Հյուիսի ռեկորդը, որը եղել է 201 երկրում` չօգտվելով ինքնաթիռից կամ այլ օդային տրանսպորտային միջոցից, գրում է Daily Mail թերթը: Իր ճամփորդության ընթացքում, որը տևել է 1426 օր, 33-ամյա Հյուիսը տեղաշարժվել է նավերով, ավտոբուսներով, տաքսիներով և պարզապես ոտքով: Նրա խոսքով` իր ճանապարհածախսը կազմել է շաբաթական մոտ 100 դոլար, քանի որ ճամփորդել է ամենաէժան փոխադրամիջոցներով, ներառյալ` հին բեռնատար նավերով: Ճամփորդության 4 տարում Հյուիսը եղել է ՄԱԿ-ի ադնամ երկրներում, նաև` Թայվանում, Պաղեստինում, Կոսովոյում, Վատիկանում, Արևմտյան Սահարայում, նաև Միացյալ Թագավորության 4 պատմական նահանգներում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: «Ես սիրում եմ ճանապարհորդել: Երևի, դա արեցի, որովհետև ուզում էի տեսնել` կկարողանամ ինքնուրույն և քիչ միջոցներով անել դա»,- ասել է նա: Հյուիսը բազմաթիվ հետաքրքիր հուշեր ունի` Կաբոե Վերդեյի ափի մոտ վտանգավոր լողալը, Կոնգոյի բանտում լինելը և Ռուսաստանի սահմանն անցնելու փորձի ժամա...

Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

Image
Չինաստանի Broad Sustainable Building շինարարական ընկերությունը նախատեսում է Չանշա քաղաքում 90 օրվա ընթացքում կառուցել 200 հարկից բաղկացած «Երկնային աշտարակ», որն ունենալու է 838 մ բարձրություն,- հաղորդում է «Կոմպյուլենտան»: Շինության հիմքի կառուցումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին, որից հետո շինարարները մտադիր են օրական կառուցել հինգ հարկ` օգտագործելով գործարանում նախնական հավաքված մոդուլներ: Երկնաքերն իր մեջ ներառելու է դպրոցներ, հիվանդանոցներ, բնակարաններ և ուղղաթիռների համար նախատեսված 17 հրապարակ:  Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 800 միլիոն դոլար:

«Շախտյոր» - «Գովերլա»` 5:1. Մխիթարյանի 17-րդ գոլը` 17-րդ րոպեին` 17-րդ տուրում

Image
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի շրջանակներում 17-րդ գոլը հեղինակեց` հանդիպման 17-րդ րոպեին: «Շախտյոր» - «Գովերլա» խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1 հաշվով: Հավելենք, որ հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Եդիգարյանը: «Շախտյոր» - «Գովերլա»` 5:1 1:0 Իլսինյո (5'), 2:0 Վիլիան (13'), 3:0 Մխիթարյան (17'), 3:1 Լե Տալեկ (45'), 4:1 Դուգլաս Կոստա (62'), 5:1 Դևիչ (80')

Bugatti-ն կցուցադրի աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան

Image
Ողջ աշխարհի ավտոարտադրողներն իրենց բոլոր ուժերը ուղղորդում են մրցակիցներին գերազանցելու համար` կատարելագործելով դիզայնը, տեխնիկական պարունակությունը և այլն: Իսկ Buggati ապրանքանիշը այլ ուղի է բռնել, նա ընդամենը ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան: Ֆրանսիական ընկերությունն իր նորույթը ներկայացնելու է հաջորդ տարի Ֆրանկֆուրտում: Bugatti-ի գլխավոր ինժեներ Ջյոնս Շուլենբուրգը բացահայատել է որոշ տեխնիկական առանձնահատկություններ: Նոր ավտոմեքենայի շարժիչն ունի 1600 ձիաուժ հզորություն, մինչև 100կմ/ժ արագացմանը ավոտմեքենան հասնում է 1,8 վայրկյանում: Հաղորդվում է ավտոմեքենայի առավելագույն արագությունը՝ 500կմ/ժ է: Բայց դրա համար Bugatti-ի նոր արտադրանքը պետք է ունենա ավելի նվազ քաշ, քան նախորդ մոդելը, ինչից էլ թեթև է 250 կգ-ով:

Մարդաբանները պարզել են Էյնշտեյնի հանճարեղության պատճառը

Image
20-րդ դարի ամենատաղանդավոր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի հանճարը պայմանավորված է նրա ուղեղի բացառիկ գործառույթներով, ինչն էլ կապված է ուղեղի ոչ սովորական կառուցվածքի հետ։ Այս մասին հաղորդում է Raut.ru-ն: Հետազոտողներն Էյնշտեյնի ուղեղը համեմատել են ինտելեկտի մինչև 85 մակարդակ ունեցող մարդկային ուղեղի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք նա իրականում բացառիկ ունակությունների տեր մարդ է եղել: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ թերևս Էյնշտեյնի ուղեղի չափն ու ասիմետրիկ ձևը համապատասխանում են նորմերին, սակայն նախաճակատային, գագաթային, քունքային և մի շարք այլ հատվածներն արտասովոր կառուցվածք ունեն։ Հետազոտության մասնակից, պրոֆեսոր Դեն Ֆալկի կարծիքով` հենց այս փաստով կարելի է մեկնաբանել ֆիզիկոսի տեսատարածական և մաթեմատիկական ունակությունները: Նշենք, որ Էյնշտեյնի ընտանիքի անդամների թույլտվությամբ գիտնականները հանել են ֆիզիկոսի ուղեղը և բաժանել 240 մասի` հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Հայտնի են դարձել ղեկավարների շրջանում ամենատարածված գաջեթները

Image
Decisive Analytics ընկերության վերջին հետազոտությունները ցույց են տվել, թե որ գաջեթներն են առավել տարածված ընկերությունների թոփ մենեջերների շրջանում: Պարզվել է, որ տնօրենների մոտ առավել տարածված են սմարթֆոնները, քան դյուրակիր համակարգիչները, պլանշետները երրորդ տեղում են, բայց արդեն սկսում են գերազանցել դյուրակիր համակարգիչներին: Առաջին տեղում են հայտնվել սմարթֆոնները, որոնք օգտագործվում են տնօրենների 84,8 %-ի կողմից: Անհրաժեշտ է նշել, որ ենթակաների 69%-ը Android է օգտագործում սմարթֆոնների դեպքում, նույնքան են նաև Blackberry օգտագործողները, այն դեպքում, երբ 53 %-ն օգտվում են iOS օպերացիոն համակարգից, 50%-ը` Windows, 24%-ը` Symbian: Ընդ որում՝ գործադիր ղեկավարների մոտ առաջին տեղում են iOS հենահարթակները, ապա հաջորդաբար՝ Blackberry-ն, Android-ը, Symbian-ը և Windows-ը: Երկրորդ տեղում են դյուրակիր համակարգիչները, որոնք օգտագործվում են թոփ մենեջերների 82,6 %-ի կողմից: Առաջատարների եռյակը եզրափակում են պլանշետները, որոնք դարձել են 78%-ի կյանքի անբաժան մասը: Մեկ տարվա ընթացքում դրանց հեղին...

«Դժվար ապրուստ»-ի սերիալի անվերջությունը շատերին առիթ է տվել ուրախանալու և ինչու ոչ նաև այսպես ստեղծագործելու

Image
«Դժվար ապրուստ»-ի սերիալի անվերջությունը շատերին առիթ է տվել ուրախանալու և ինչու ոչ նաև այսպես ստեղծագործելու: Աղբյուր՝ slaq.am

ՀԱՀ-ում վայրի փիղը շրջել է զբոսաշրջիկների ավտոմեքենան

Image
  Հարավաֆրիկյան հանրապետության ազգային արգելոցում կատաղած փիղը հարձակվել է բրիտանացի զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա: Ինչպես հաղորդում է Life News-ը, ավտոմեքենայի մեջ եղել է Մեծ Բրիտանիայից ժամանած մի զույգ, որը պատրաստվում էր էկզոտիկ սաֆարի անել ՀԱՀ-ի Կրյուգեր արգելոցում:   Փիղը ճանապարհին հայտնվել է այն ժամանակ, երբ հետաքրքրված ճանապարհորդները կանգ են առել, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեն նրան:  Մոտակայքում գտնվող մարդիկ տեսել են, թե ինչպես է կենդանին հարձակվում և շուռ տալիս զբոսաշրջիկների ավտոմեքենան, այնուհետև հանգիստ հեռանում: Այնուամենայնիվ, նրանք օգնության չեն շտապել, մինչև որ վտանգը հեռանա: Բարեբախտաբար, զբոսաշրջիկները թեթև վնասվածքներ են ստացել:  Դեպքի վայր ժամանած անտառապահները եկել են այն համոզման, որ փիղը տառապել է ատամնացավից, քանի որ նրանք ավտոմեքենայի դռան վրահայտնաբերել են արյան հետքեր:

MasterCard-ը ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով քարտ

Image
MasterCard ընկերությունը Սինգապուրում ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով պլաստիկ քարտ, հաղորդում է BBC-ին: Քարտը շրջանառության կհանվի գալիք տարվա հունվարին: Բանկային քարտի վրա տեղակայված են սենսորային կոճակներ, ինչի շնորհիվ կարելի է ստեղծել մեկ օգտագործման գաղտնաբառ:  Նշվել է, որ մոտ ապագայում քարտի վրա կարող են ի հայտ գալ հավելալ գործառույթներ, ինչպես օրինակ՝ հաշվեկշռի մնացորդի պատկերումը: Մասնագետների կարծիքով` նման քարտը իսկական հեղափոխություն է, քանի որ թույլ կտա հրաժարվել անվտանգության բարդ համակարգերի կիրառումից:

Աշխարհի 200 ամենահարուստները՝ ըստ Bloomberg Markets-ի

Image
Bloomberg Markets-ը կազմել է 2012-ի հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց վարկանիշային աղյուսակը: Ինչպես և Forbes-ի վարկանիշային աղյուսակի դեպքում էր, այստեղ ևս առաջատարը մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն է՝ 77,5 մլրդ դոլարով: Forbes-ը նրա ունեցվածքը 69 միլիարդ էր գնահատել: Վարկանիշային երկու աղյուսակներում էլ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 64.4 մլրդ դոլարով, մինչդեռ Forbes-ը նրա ունեցվածքը 61 միլիարդ էր գնահատել: Միլիարդատերերի 10 տոկոսը Ռուսաստանից է:Նրանցից առաջատարը (40-րդ տեղ) Ալիշեր Ուսմանովն է՝ 18 միլիարդ դոլար: Ռոման Աբրամովիչը 14,7 միլիարդ դոլարով երկրորդ հարյուրյակի սկզբում է: Երրորդ հորիզոնականում իսպանացի 76-ամյա Ամանկիո Օրտեգան է, որը 53,6 մլրդ դոլար կարողություն է կուտակել նորաձև հագուստի մանրածախ առևտրից: Աշխարհում գործում են 1600 Zara խանութներ: Նա օրական 66 միլիոն դոլար է աշխատել: Ուորեն Բաֆեթին 4-րդ հորիզոնականում է՝ 48,4 միլիարդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bloomberg.com-ը:  Առաջին տասնյակում են ...

Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը

Image
Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը: Նորույթը համատեղելի է ОС Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ: Նոր տարբերակ հնարավոր է մուտք գործել` օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի անունն ու գաղտնաբառը: Այս տարբերակով կարող են աշխատել այն օգտվողները, որոնք ավելի վաղ գրանցված չէին համակարգում: Skype-ի նոր տարբերակից օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել Windows Live-ի Messenger-ի, Outlook.com-ի և Hotmail-ի իրենց ունեցած հասցեներով: Շատ շուտով Windows Live Messenger-ի օգտատերերը կկարողանան տեսակապ կամ ձայնային կապ հաստատել Skype-ի օգտատերերի հետ: Նոր տարբերակը հնարավորություն է տալիս աշխատել ուրիշ ճանաչված ծառայությունների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով: Արտաքին տեսքով Windows-ից և Mac-ից օգտվողների համար Skype-ի նոր տարբերակը գործնականում նույնն է: Աղբյուր՝1in.am

376 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հարվարդի համալսարանը

Image
1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը: Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817):  19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ...

Նոր տոստերը հացի վրա տպում է եղանակի տեսությունը

Image
Դիզայներների մի խումբ արդիականացնում է խոհանոցային տեխնիկայի ամենահայտնի իրը՝ տոստերը: Նոր մոդելը կարողանում է հացի վրա զետեղել Երկրի այս կամ այն շրջանի եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը:  Այլ խոսքով՝ այդ տոստերը կարող է հացի վրա տպել եկող տարվա եղանակի կանխատեսումները,- հաղորդում է Supreme2-ը: Նման արտասովոր գործընթացի կատարման համար տոստերը Wi-Fi կապի հնարավորություն ունի, իսկ եղանակի տեսությունը պատկերվում է ավանդական նկարների տեսքով: Աղբյուր՝ 1in.am

Ֆլորիդայի լողափերից մեկում հսկայական ակնագունդ է հայտնաբերվել

Image
ԱՄՆ - ի Հարավային Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում առեղծվածային և իր հսկայական չափերով ապշեցնող մի ակնագունդ է հայտնաբերվել։ Դրան նայելիս ակամայից հարց է ծագում՝ ո՞ր կենդանուն է այն պատկանել , գրում է YahooNews- ը։ Այժմ առեղծվածային ակնագունդը հանձնվել է վտանգված ձկնատեսակների և վայրի բնության պահպանման հարցերով զբաղվող ամերիկյան մի   կազմակերպության մասնագետներին , ովքեր պետք է փորձեն լուծել այս գաղտնիքը։ Կառլի Սեգելսոնի խոսքով՝ ակնագունդն իր չափերով փոքր - ինչ մեծ է բեյսբոլի գնդակից և , հավանաբար , պատկանել է որևէ ծովային կաթնասունի։ Որոշ ժամանակ անց այն կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգի հետազոտական լաբորատորիաներից մեկը , որտեղ էլ հնարավոր կլինի ճշգրիտ որոշել , թե ինչ կենդանու է ակնագունդը պատկանել։ Իսկ մինչ այդ , տարբեր գիտնականներ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում , որոնցից մեկի համաձայն՝ այն կարող է լինել կետի կամ հսկայական կաղամարի աչք ։ Աղբյուր՝ tert.am...

183 տարի առաջ այսօրն առաջին անգամ Արարատը բարձրանալու փորձ է արվել

Image
1829 թվականին հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող բիբլիական Արարատ լեռան (5 165 մ) առավել բարձր` արևմտյան բարձունք հասնելու առաջին փորձը: Արարատն առաջինը բարձրացողների խումբը գլխավորել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի 62-ամյա ակադեմիկոս Եգոր Իվանովիչ Պարրոտը (ծագումով գերմանացի, ռուս ֆիզիկոս): Նրա օգնականների և ուղեկիցների շարքում է եղել 24-ամյա ազգագրագետ Խաչատուր Աբովյանը` ապագա հայկական նոր գրականության ռահվիրան: Աղբյուր՝1in.am

Հայաստանը տիեզերքում իր արբանյակը կունենա

Image
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում , որտեղ հանդիպում է ունեցել « Ռոսկոսմոս » Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման , ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը : Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , թե Գագիկ Բեգլարյանը նշել է , որ հուլիսի 9- ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ « Ակադեմիկոս Մ . Ֆ . Ռեշետնյովի անվան » Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ - ի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի եւ հեռուստահեռարձակման   տիեզերական ապարատի ստեղծման եւ գեոստացիոնար կապի արբանյակային   71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին : Կ...

Ֆիլմի նկարահանման ժամանակ տորնադոն հանկարծակիի է բերել ավստրալացիներին

Image
Նկարահանման օրն ավստրալացի ռեժիսորի ու նրա գործընկերների համար ավարտվել է այնպես, ինչպես ֆիլմում. նրանք իրենցից 300մ հեռավորության վրա տեսել են հրե տորնադո: Կործանիչի ձայն հիշեցնող 30 մետրանոց հրե սյունը անսպասելի հայտնվել է նկարահանման տաղավարում՝ 40 րոպեով հիպնոսացնելով ֆիլմարտադրողներին:  Սովորաբար հրե տորնադոն տևում է 2-3 րոպե, նշում է 7news-ը: Տարօրինակն այն է եղել, որ տորնադոն ձևավորվել է + 25-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ «դրա մասին ոչ մի բան չկանխատեսող օրը»: Դեպքը տեղի է ունեցել Ալիս-Սփրինգս քաղաքից ոչ հեռու՝ Ավստրալիայի կենտրոնական հատվածում: Ռեժիսոր Քրիս Տենջիի խոսքով՝ «իր բերանը բաց է մնացել», երբ տեսել է կրակե տորնադոն: «Ես այս վայրերում նկարահանումներ եմ կատարում 23 տարի ու երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է Տենջին: Նրա նկարահանող խումբն առանց ժամանակ կորցնելու սկսել է նկարահանել հրե տորնադոն:  Մասնագետները պնդում են, որ այդ բնական երևույթը շատ հազվադեպ պատահողներից է ու անչափ վտանգավոր: Աղբյուր՝ 1in.am

Կոնգոյում կապկի նոր տեսակ են հայտնաբերել

Image
Գիտնականները նկարագրել են կապիկների նոր տեսակին, որն ապրում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևադարձային անտառներում: Ավելի վաղ անհայտ կենդանին ստացել էր Cercopithecus lomamiensis անունը: Կենդանու բնութագիրը հրապարակվել է PLoS ONE ամսագրում: Նոր տեսակին գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին (տեղի դպրոցի տնօրենի տանը): Այդ ժամանակից սկսած կենդանաբաններն ուսումնասիրել են կապիկների անատոմիան, գենետիկան, վարքը, կենցաղը առանձնահատկությունները: Հետազոտողները պարզել են, որ կենդանիները Cercopithecus ցեղի առանձին տեսակ են: C. lomamiensis-ները ոչ մեծ արևադարձային կապիկներ են, որոնք ապրում են մեծամասամբ գետնի վրա: Նրանք հիմնականում սնվում են բույսերով և մրգերով: Ապրում են 2-5 անդամից կազմված խմբերով: Ի տարբերություն կենդանաբանների` տեղի բնակիչներին այս կապիկները լավ ծանոթ են: Նրանց անվանում են lesula, որսում են: Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ դա վտանգում է նոր տեսակի գոյությունը: Աղբյուր՝ 1in.am