6 միջոց դրսում չմրսելու համար


Ներկայումս շատերի համար գերխնդիր է՝ ինչպես չմրսել այս եղանակին: Երբեմն մեզ ծանոթ միջոցներն ապարդյուն են և, անկախ նրանից՝ քանի շերտ է պարունակում մեր հագուստը, այնուամենայնիվ, մրսելու տհաճ զգացողությունը չի անցնում:

 

1. Տանից դուրս չգալ առանց սնվելու
 
Գիտնականներն ապացուցել են, որ սնունդը նպաստում է ձմռանը մինչև 75 տոկոս ավելի տաք զգալու դրսում: Քանի որ սնունդն էներգիա է, ուստի այդ էներգիան է նպաստում ցրտին դիմակայելուն: Ի դեպ, սնունդի տեսակը կապ չունի:
 
 2. Խմել, սակայն միայն թեյ
 
Գոյություն ունի թյուր կարծիք, թե իբրև ալկոհոլը նպաստում է օրգանիզմի տաք մնալուն, և, եթե օրինակ՝ առավոտյան 50 գրամ ալկոհոլ խմես, օրվա ընթացքում ավելի տաք կզգաս քեզ:
 
Հերքելով այդ կարծրատիպը` տեղեկացնում ենք, որ ալկոհոլը մեկ ժամ անց թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նպաստում ցրտի հանդեպ ավելի զգայուն լինելուն: Սուրճը նույնպես լուծում չէ: Պետք է խմել թեյ, մասնավորապես՝ իմբիրով կամ դարչինով:
 
3. Կառավարեք ձեր մտքերը
 
Հումորային հայտնի դրվագներից մեկում մի խումբ զբոսաշրջիկների ձնաբուքի ժամանակ ուղեկցորդը ստիպում է պատկերացնել, թե իբր նրանք անապատում են: Իրականում այս մեթոդը կիրառում են Տիբեթում և այն կոչվում է թումմո:
 
Տիբեթյան հոգեվորականները նստում են ձյան վրա և սկսում են պատկերացնել, որ իրենց մազերը կրակ են դառնում: Պետք չէ նման էքստրեմալ քայլերի դիմել, սակայն տանից դուրս գալուց առաջ կամ մրսելուն պես կառավարեք ձեր մտքերը և մտածեք միայն ջերմության ու տաքի մասին:
 
4. Մերսեք, որ չմրսեք
 
Բժշկությունը վաղուց ապացուցել է, որ վերջույթների մերսումը նպաստում է ցրտադիմացկունությանը, քանի որ արյան շրջանառությունն սկսում է ավելի լավ կատարվել: Այսպիսով, խորհուրդ ենք տալիս տանից դուրս գալուց 5 րոպե առաջ թեկուզև սովորական կրեմներով մերսել ձեռքերն ու ոտքերը:
 
5. Ճիշտ շնչելը նպաստում է տաքանալուն
 
Մեր թոքերի միջոցով մենք կարող ենք տաքանալ: Հայտնի բիոֆիզիկ Կարլ Տինչերը դեռ կես դար առաջ ապացուցեց, որ շնչառության միջոցով կառավարվում է մարմնի ջերմաստիճանը: Ձմռանը պետք է շնչել դանդաղ և ոչ շատ խորը, նույն դանդաղությամբ էլ արտաշնչել:
 
Իսկ եթե զգում եք, որ 5 րոպեից կսառցակալեք, ապա օգտագործեք արևելյան հայտնի մեթոդը` շնչեք 2 քթանցքներով և արտաշնչեք միայն մեկով` փակելով երկրորդը:
 
6. Հագուստի ճիշտ ընտրություն
 
Բնական կտորները նպաստում են ջերմությանը մի քանի անգամ ավելի շատ, քան արհեստականը: Բնական կտորները պահպանում են մարմնի ջերմաստիճանը և չեն թողնում, որպեսզի այն անցնի:
 
Եվ վերջում հիշեք, եթե չեք ուզում, որպեսզի ցրտից ձեր քթի ծայրը կարմրի, ապա տանից դուրս գալուց առաջ քսեք վազելին:

Աղբյուր՝slaq.am

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ